Նիկոլայ Իշչենկո (ուկրաիներեն՝ Іщенко Микола Григорович, դեկտեմբերի 23, 1926(1926-12-23), Լուզանովկա, Կամենկայի շրջան, Չերկասիի մարզ, ԽՍՀՄ - հունվարի 20, 2013(2013-01-20), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային լրագրող, գրող, հրապարակախոս, գիտնական, մանկավարժ, Կիևի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, հասարակական գործիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր։ ԽՍՀՄ (1960) և Ուկրաինայի գրողների միության անդամ։ Յարոսլավ Գալանի անվան հանրապետական մրցանակի դափնեկիր (1972

Նիկոլայ Իշչենկո
ուկրաիներեն՝ Микола Григорович Іщенко
Ծնվել էդեկտեմբերի 23, 1926(1926-12-23)
ԾննդավայրԼուզանովկա, Կամենկայի շրջան, Չերկասիի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 20, 2013(2013-01-20) (86 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Մասնագիտությունգրող, լրագրող, պետական գործիչ և գիտնական
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Ժանրերարձակ և հրապարակախոսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՇևչենկոյի անվան համալսարան
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան Order for Bravery 2nd Class of Ukraine
և Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Իշչենկոն ծնվել է 1926 թվականին Կրասնիե Օկնիի շրջանի Լուզանովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո աշխատել է «Կրասնոյարսկի կոմսոմոլեց» («Красноярский комсомолец») և «Молодь України» թերթերի խմբագրություններում, ավարտել է Գորոդիշչեի գյուղատնտեսական տեխնիկումը, եղել է Գորոդիշչեի ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար և Կիևի մարզային ԼԿԵՄ կոմիտեի ապարատում։ Ավարտել է Կիևի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը և Մոսկվայի կենտրոնական կոմերիտական դպրոցի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952 թվականից զբաղվել է ժուռնալիստական և կուսակցական աշխատանքով։ Եղել է Կիևի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, աշխատել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։

Երկար տարիներ ղեկավարել է «Сільські вісті» («Գյուղական լուրեր») թերթը, «На допомогу редакторові газети» («Օգնություն թերթի խմբագրին») ամսագիրը, 1995 թվականից եղել է երեխաների և ծնողների «Дивосвіт» ամսագրի խմբագիրը։

1976-1981 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության անդամ, 1975-1980 թվականներին՝ ՈւԽՍՀ 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Առաջին բանաստեղծությունները, ակնարկները, էտյուդները հրատարակվել են պատերազմի տարիներին ռազմաճակատային թերթերում։ Տպագրել է ակնարկների, պատմվածքների, վիպակների ժողովածուներ, վեպեր, գրաքննադատական աշխատություններ, որոնցից նշանավոր են «Բալենիները գարնանը պիտի ծաղկեն» (1959), «Բարի օր, Յարինա» (1960), «Երբ սխալվում է բարեկամը» (1961), «Խոնարհվում եմ քեզ, պատանեկություն» (1963) պատմվածքների ժողովածուները, «Այն, ինչ ապրել ենք մենք» (1961), «Կրեմեն» (1966) վիպակների ժողովածուները, «Արևոտ բացատներ» (1962), «Հարևաններ» (1969) և մի շարք վեպեր, 1971-1975 թվականներին տպագրված նովելների ժողովածուները։ Գրել է նաև մի շարք գրաքննադատական աշխատություններ։

Վեպեր խմբագրել

  • Сонячні межі (1962)
  • Ближче як на сто голок (1963)
  • Сусіди (1969)
  • Смуга відчуження (1972)
  • Твердь
  • Полудень
  • Скарб
  • Твоє поле бою
  • Барви літа
  • Течія
  • Для цього живу

Պատմվածքների և վեպերի ժողովածուներ խմբագրել

  • Вишням цвісти навесні (1959)
  • Доброго дня, Ярино! (1960)
  • Те, що нами пройдено (1961)
  • Чолом тобі, юність (1963)
  • Кремінь (1966)
  • По цей бік війни (1967)
  • Квиток на кур'єрський (1970)

Հրատարակություններ խմբագրել

  • Від імені мільйонів (1969)
  • Ювілейна наукова сесія в Хотині: (До 50-річчя Хотинського повстання) (1969)
  • Головний герой сучасності (1972)
  • Людина і слово: Роль засобів масової інформації у вихованні людини комуністичного суспільства (1972)
  • Преса Радянської України в умовах розвинутого соціалізму (1979)
  • Значення духовної культури в соціалістичному і комуністичному будівництві (1981)
  • Київ - великий сучасний культурний центр (1982)
  • Значення радянської преси для вивчення періоду розвинутого соціалізму (1984)
  • Значення публіцистики для вивчення сучасної вітчизняної історії (1985)
  • Удосконалення соціалістичного способу життя на селі в процесі соціально-культурного розвитку (1985)

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշան
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան (2)
  • ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվո դիպլոմ
  • Յարոսլավ Գալանի անվան մրցանակ

Գրականություն խմբագրել

  • Вчені Інституту історії України: Біобібліогр. довід. / Серія «Українські історики». - Вип. 1. - К., 1998

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ խմբագրել