Նիկոլայ Գրիգորյան (գեներալ)

հայ լրագրող, ոստիկան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Գրիգորյան

Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյան (դեկտեմբերի 15, 1957(1957-12-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման փորձագետ, լրագրող, Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական (ապրիլի 17, 2019), «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն (հունվար, 1996), ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՆ) լրատվական ծառայության ղեկավար (1997 - 2011), Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ (2011-2017), փրկարարական ծառայության գեներալ-մայոր (2013)։

Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյան
Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական
ապրիլի 17, 2019 - ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող Թաթուլ Ստեփանյան
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն
հունվար, 1996 - ներկայումս պաշտոնավարում է
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության լրատվական բաժնի պետ
1997 - 2008
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ
2010 - 2011
Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
օգոստոս, 2011 - մայիսի 5, 2017
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
հունվարի 9, 2018 - հունիսի 15, 2018
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1981)
Մասնագիտություն՝ ոստիկան, լրագրող, ուսուցիչ և հաղորդավար
Ծննդյան օր դեկտեմբերի 15, 1957(1957-12-15) (66 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նիոլայ Գրիգորյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում։ 1976-1981 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1982-1989 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես «Մարդը և օրենքը», «Մարտական պոստում», «Իրավաբանի ընդունարան», «Ճանապարհ, տրանսպորտ, հետիոտն» հաղորդաշարերի խմբագիր-մեկնաբան։ 1990-1995 թվականներին աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, «02» հեռուստահաղորդաշարի հիմնադիր-մեկնաբան, «02» շաբաթաթերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր, միլիցիայի փոխգնդապետ։ 1996-1997 թվականներին եղել է «Նորք» հեռուստաալիքի փոխտնօրեն, «Լուրեր» լրատվական ծրագրի հիմնադիր տնօրեն։ 1997-2008 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության լրատվական բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ։ 2002-2003 թվականներին «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի հիմնադիր-տնօրեն։ 2008 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2010-2011 թվականներին եղել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող։ 2011 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ[1][2]։ 2015 թվականից՝ Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող։ 2017 թվականի մայիսի 5-ին, իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ 2018 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական[3][4]։ 2019 թվականի ապրիլի 17-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական[5][6]։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է ՀՀ վարչապետի, Ոստիկանության, Հայաստանի փրկարար ծառայության, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության խորհրդի, ԵՊՀ, Հանրային հեռուստաընկերության պատվոգրերի ու շնորհակալագրերի։

  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
  • ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ,
  • ՀՀ ԱԺ Պատվո մեդալ,
  • ՀՀ ԱԻՆ «Միջազգային կարգի փրկարար» մեդալ,
  • ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայություն» մեդալ։
  • Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է «ՔՊ միջազգային կարգի ասպետ» շքանշանի․
  • ՀՀ Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Երկրապահ կամավորական ծառայության, Արցախի Հանրապետության հոբելյանական կրծքանշաններ։

Կոչումներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա և երեք թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել