Նիկոլայ Բիրյուկովի տուն-թանգարան

Նիկոլայ Զոտովիչ Բիրյուկովի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей Николая Зотовича Бирюкова), խորհրդային գրող, «Որոր» վեպի համար 1950 թվականի Ստալինյան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Բիրյուկովի (1912-1966) թանգարանը Ղրիմի Յալթա քաղաքում։ Այցելուների առաջ իր դռները բացել է 1970 թվականի նոյեմբերի 14-ին (այլ տվյալներով՝ 15-ին)։ Յալթայում գրական հուշաթանգարանի ստեղծման նախաձեռնողը եղել է գրողի կինը՝ Աննա Իլյինիչնան։

Նիկոլայ Բիրյուկովի տուն-թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան և պատմության հուշարձան
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրվել է1970
Քարտեզ
Քարտեզ
Նիկոլայ Զոտովիչ Բիրյուկովը

Հասցեն՝ ք. Յալթա, Կրասնոարմեյսկայա, 1ա։

Ցուցադրություն խմբագրել

Տունը, որի հիման վրա ստեղծվել է թանգարանը, այն տունն է, որտեղ գրողն անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Ուշագրավ փաստ է, որ ապագա սեփականատերը ճարտարապետ Զ. Պերիմիլովսկու հետ ստեղծել է իր ապագա տան էսքիզները։ Երկհարկանի առանձնատան շինարարությունը տեղի է ունեցել 1959 թվականի ընթացքում և հաշվի է առնվել Նիկոլայ Զոտովիչի՝ սենյակներում ազատ տեղաշարժվելու անհրաժեշտությունը, քանի որ գրողը 18 տարեկանից պայքարել է լուրջ հիվանդության դեմ, որը նրան զրկել էր լիարժեք շարժվելու հնարավորությունից։

Գրողի մահից չորս տարի անց շինությունը հանձնվել է թանգարանին։ Այցելուների առջև, մասնավորապես բացվում են գրողի գրադարանի, ճաշասենյակի, ծածկապատշգամբի, աշխատասենյակի և այգու դռները։ Սենյակների ներսույթը մնացել է այն ձևով, ինչ եղել է անվանի սեփականատիրոջ կենդանության օրոք։ Այստեղ կարելի է տեսնել Նիկոլայ Զոտովիչի ձեռագրերը՝ նրա նշումներով ու գրառումներով, գրքերի հավաքածուն, գրենական պիտույքները և գրողի անձնական իրերը։

Թանգարանում կա նաև 19-20-րդ դարերի Ղրիմի վարպետների ձեռքերով ստեղծված ճենապակյա ամանեղենի ցուցադրություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։

Աղբյուրներ խմբագրել