Նիկոլայ Բայրամյան

հայ մանկավարժ

Նիկոլայ Արտեմի Բայրամյան (1924, Բաղանիս, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Նիկոլայ Բայրամյան
Ծնվել է1924
ԾննդավայրԲաղանիս, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և Խիզախության համար մեդալ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Բայրամյանը ծնվել է 1924 թվականին Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ 1941-1942 ուսումնական տարում պատմություն և աշխարհագրություն է դասավանդել Աշտարակի շրջանի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցում[1]։

1942 թվականին Նիկոլայը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Ավարտել է սերժանտական դպրոցը և մեկնել գործող բանակ։ Մարտնչելով թշնամու դեմ Հյուսիսային Կովկասից, Բելոռուսիայի, Լեհաստանի տարածքներով՝ Արևելյան Պրուսիայով հասել է Բեռլին։ Մեծ հայրենականում ցուցաբերած արիության, խիզախության համար Նիկոլայը պարգևատրվել է Կարմիր աստղի կրկնակի և Փառքի երրորդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար» և մի շարք այլ մեդալներով։ Խիզախորեն մասնակցել է Բելոստոկ քաղաքի ուղղությամբ և Արևելյան Պրուսիայում տեղի ունեցած համառ մարտերին։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

Մեծ հայրենականի ավարտից հետո Նիկոլայը զորացրվել է և աշխատել է հայրենի Բաղանիսի դպրոցում։ Միաժամանակ, 1955 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1960 թվականին եղել է Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ[1]։

1977 թվականին Բայրամյանն արժանացել է Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշանի[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան

Ծանոթագրություններ խմբագրել