Նիկոլայ Ասթրուպ (նորվ.՝ Nikolai Astrup, օգոստոսի 30, 1880(1880-08-30)[1][2][3][…], Բրեմանգեր, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա - հունվարի 21, 1928(1928-01-21)[3][4][5][…], Ֆյորդե, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ[6]։ Համարվում է, որ Ասթրուպի աշխատանքները առավել խորությամբ են արտահայտում Արևմտյան Նորվեգիայի նույնականությունը[7]։

Նիկոլայ Ասթրուպ
Ծնվել էօգոստոսի 30, 1880(1880-08-30)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեմանգեր, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա
Վախճանվել էհունվարի 21, 1928(1928-01-21)[3][4][5][…] (47 տարեկան)
Մահվան վայրՖյորդե, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա և Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ՄայրPetra Constanse Lodtz Astrup?
ԱմուսինEngel Astrup?
ԶավակներTuri Astrup?
 Nikolai Astrup Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Սպիտակ գիշեր

Նիկոլայ Ասթրուպը ծնվել է 1880 թվականին Արևմտյան Նորվեգիայի Բրեմանգերում քահանայի ընտանիքում։ 1883 թվականին նրա հայրը՝ Քրիստիան Ասթրուպը, նշանակվեց Յոլսթերի առաջնորդական տեղապահ, և ողջ ընտանիքը տեղափոխվեց այնտեղ։ 1895 թվականին Ասթրուպը գնաց Տրոնհեյմ, որտեղ ընդունվեց դասական գիմնազիա։ 1897 թվականին վերադարձավ Յոլսթեր, որտեղ ստանձնեց իր եղբայրների և քույրերի ուսուցչի դերը։ Այդ ժամանակ նա սկսեց զբաղվել գեղանկարչությամբ՝ չունենալով ոչ մի ֆորմալ կրթություն և լինելով ինքնուս։

1899 թվականին Ասթրուպն ընդունվեց Քրիտիանիայի (Օսլո) գեղարվեստի դպրոց, ապա սկսեց դասեր ստանալ մասնավոր դպրոցում, որը կազմակերպում էր նկարիչ Հարիեթ Բակերը[8]։ 1901 թվականին նա ավարտեց դպրոցը և կրթաթոշակ ստացավ, որը նրան Եվրոպա ճանապարհվելու հնարավորություն էր տալիս։ Այդ ճանապարհորդության շրջանակներում նա այցելեց Լյուբեկ, Համբուրգ, Դրեզդեն, Բեռլին և Մյունխեն։ Դեկտեմբերին Ասթրուպը գնաց Փարիզ և սկսեց սովորել գեղարվեստի ակադեմիայում նորվեգացի նկարիչ Քրիստիան Քրոհգի մոտ։ 1902 թվականին նա վերադարձավ Նորվեգիա և հիմնավորվեց Յոլսթերում, որտեղ մինչև 1911 թվականն ապրեց ժամանակի մեծ մասը։ 1905 թվականին տեղի ունեցավ նրա առաջին ցուցադրությունը՝ արժանանալով քննադատների բարյացակամ կարծիքներին, իսկ նրա նկարներից մեկը այդ իսկ տարում ձեռք բերեց Ազգային պատկերասրահը։ 1907 թվականին Նիկոլայ Ասթրուպն ամուսնացավ Էնգել Սունդեի հետ։ Նրանք ունեցան ութ երեխա՝ հինգ տղա և երեք աղջիկ[9]։

Բացի 1905 թվականի առաջին անձնական ցուցադրությունը, նրա կյանքի ընթացքում տեղի ունեցան ևս երկու անհատական ցուցահանդեսներ՝ 1908 թվականին Բերգենում և 1911 թվականին Քրիտիանիայում։ Երկուսն էլ հանդիպեցին քննադատների խանդավառությանը։ 1908 թվականին նա այցելեց Լոնդոն, 1911 թվականին՝ Բեռլին, 1916 թվականին՝ Կոպենհագեն և Ստոկհոլմ (որտեղ հանդիպեց արքայազն Եվգենիին), իսկ 1922-1923 թվականներին՝ ընտանիքի հետ Գերմանիայով և Իտալիայով Ալժիր, իսկ վերադառնալիս կանգ առնելով Փարիզում։ 1928 թվականի հունվարի 21-ին Ասթրուպը, որը կյանքի մեծ մասը տառապել էր ասթմայով, 47 տարեկան հասակում մահացավ թոքերի բորբոքումից.[10][11][12]։

1967 թվականին Յոլսթերի մունիցիպալիտետը (տեղական ինքնավարության մարմին) գնեց Յոլսթավատն լճի ափին գտնվող Ասթրուպի նախկին ֆերման, որտեղ հիմնադրվեց նկարչի թանգարանը։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Իվան Կուպալայի տոնը

Նկարչի թողած ժառանգությունը կազմում են գունանկարչական և գծանկարչական աշխատանքներ։ Շատ սյուժեներ բազմիցս կրկնվում են և վերցված են Յոլսթերում նկարչի տան մերձակայքից։ Ասթրուպի համար հատկանշական է իրական բնապատկերների միավորումը երևակայական տարրերի հետ, այսպես՝ սարերը և ծառերը նրա գործերում հաճախ ստանում են մարդակերպ ձևեր։ Նրա ստեղծագործությունների մյուս հաճախակի հանդիպող, բազմակի կրկնվող մոտիվը ետին պլանում ցրված տոնակատարության պատկերումն է, որին հետևում է առաջին պլանում մեջքով նստած մարդը՝ հաճախ երեխա, որը զուգորդվում է հենց նկարչի հետ։

Ասթրուպի ոճը յուրօրինակ է և նրա ժամանակի նորվեգական արվեստում չունի համարժեքը։

Յուղանկարներ խմբագրել

  • Tun i Jølster, (1902)
  • Stabbur i Jølster, (նախքան 1905)
  • Kvennagong, (նախքան 1905)
  • Prestegården, (նախքան 1907)
  • Grå vårkveld, (1907)
  • Juninatt og gammelt vestlandstun, (նախքան 1908)
  • Kollen, (1908)
  • Vårnatt i hagen, (1909)
  • Jonsokbål, (1912–26)
  • Vårstemning, (նախքան 1914)
  • Priseld, (1915)
  • Revebjelle, (1920)
  • Interiør med vugge, (1920)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Nicolai AstrupOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. Fredheim, Arnt, ed. (2009). «Nikolai Astrup – maler». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Nikolai Astrup: Norwegian Identity in an International Perspective». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. Arntzen, Jon Gunnar, ed. (2009). «Astrup». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Astruptunet». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. Øystein, Loge. «Nikolai Astrup – utdypning (NBL-artikkel)». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Fredheim, Arnt, ed. (2009). «Harriet Backer». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Lange, Marit. «Harriet Backer – utdypning (NBL-artikkel)». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ խմբագրել