Նիկոլայ Անդրեևիչ Անդրեև (ռուս.՝ Николай Андреевич Андреев, հոկտեմբերի 14 (26), 1873, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 24, 1932(1932-12-24)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային քանդակագործ, գրաֆիկ և բեմանկարիչ-ձևավորող[4]։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1931)։ 1902 թվականին անդամագրվել է պերեդվիժնիկների խմբին[5]։ Հետագայում, ռեալիստականից զատ, ստեղծել է նաև իմպրեսիոնիստական աշխատանքներ։

Նիկոլայ Անդրեև
Ծնվել էհոկտեմբերի 14 (26), 1873
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1932(1932-12-24)[1][2] (59 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Nikolay Andreev Վիքիպահեստում

Խորհրդային արվեստի պատմության մեջ Անդրեևը խոշոր ներդրում է կատարել Վլադիմիր Լենինի կերպարը մարմնավորող քանդակագործական և գրաֆիկական աշխատանքների՝ «Լենինիանա» հայտնի շարքով (1920-1932, Տրետյակովյան պատկերասրահ), որ կատարել է բնականից արված էտյուդների և ճեպանկարների հիման վրա։ Շարքում ընդգրկված են շուրջ 100 քանդակագործական և 200 գրաֆիկական աշխատանքներ[6]։

Նախախորհրդային շրջանից հայտնի է Անդրեևի՝ Նիկոլայ Գոգոլի հուշարձանը (1909, ՄոսկվաՍոցիալիստական ռեալիզմի ձևավորման շրջանում «մոնումենտալ պրոպագանդայի» լենինյան ծրագրի ակտիվ իրագործողներից էր (Ալեքսանդր Գերցենի, 1922, Նիկոլայ Օգարյովի, 1922, Ալեքսանդր Օստրովսկու, 1929, հուշարձանները Մոսկվայում)։

Անդրեևը ստեղծել է նաև հոգեբանական դիմանկարների գրաֆիկական շարք (Մաքսիմ Գորկի, 1921, Անատոլի Լունաչարսկի, 1921, Ֆելիքս Ձերժինսկի, 1922

Մահացել է 1932 թ. դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Անդրեև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 394