Նիկոլաե (Նիկոլայ) Վասիլևիչ Տիմոֆտի (ռումիներեն՝ Nicolae Timofti, դեկտեմբերի 22, 1948(1948-12-22)[1][2], Չուտուլեշտի, Florești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական և պետական գործիչ, Մոլդովայի նախագահը 2012 թվականի մարտի 23-ից։

Նիկոլաե Տիմոֆտի
ռումիներեն՝ Nicolae Timofti
 
Կուսակցություն՝ Communist Party of Moldavia?
Կրթություն՝ Մոլդովայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր, իրավաբան և պետական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1948(1948-12-22)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր Չուտուլեշտի, Florești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Մոլդովա և  Ռումինիա
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան «Աշխատանքային փառք» շքանշան «Ստարա պլանինա» շքանշան և Սերբիայի Հանրապետության օրդեն

Կենսագրություն խմբագրել

Նիկոլաե Տիմոֆտին ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 22-ին Մոլդովական ԽՍՀ-ի Ֆլորեշտի շրջանի Չուտուլեշտի գյուղում քաղաքական պատճառներով աքսորված ընտանիքում[3][4]։ Հայրը՝ Վասիլի Տիմոֆտին (ռումիներեն՝ Vasile Timofti) է, մայրը՝ Ելենա Տիմոֆտին (ռումիներեն՝ Elena Timofti), օրիորդական ազգանունը՝ Բուժակ (ռումիներեն՝ Bujac)։ Մեծացել է բազմազավակ ընտանիքում[5], միջնակարգ կրթություն ստացել է տեղի դպրոցում[6]։

1964-1965 թվականներին եղել է Ֆլորեշտ քաղաքի ճանապարհների շրջանային վարչության աշխատող։ Այնուհետև մինչև 1967 թվականը Տիմոֆտին աշխատել է փականագործ-ավտոմոբիլիստ։ Ապա սովորել է Մոլդովայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Համալսարանում սովորելուց հետո Տիմոֆտին 2 տարի ծառայել է բանակում, դարձել ավագ լեյտենանտ։

1974-1976 թվականներին ՄԽՍՀ-ի Արդարադատության նախարարությունում աշխատել է խորհրդատու, 1976-1980 թվականներին Քիշնև քաղաքի դատավոր։

1980-1990 թվականներին եղել է Մոլդովական ԽՍՀ-ի Բարձրագույն դատարանի դատավոր, 1990-1996 թվականներին Բարձրագույն դատական պալատի նախագահի տեղակալ, դատական կոլեգիայի նախագահ։

1996-2001 թվականները Մոլդովայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահն էր, Դատավորների միության նախագահ, Մոլդովայի Հանրապետության դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի անդամ։

2005 թվականին կրկին նշանակվել է Մոլդովայի Բարձրագույն դատական պալատի նախագահ։

1995-2000 և 2005-2009 թվականներին եղել է դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի անդամ։

2009 թվականին կրկին ընտրվել է դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի անդամ (առանց դատավորի աշխատանքի հետ համատեղման իրավունքի)։

2011 թվականի մարտից դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի նախագահն է։ Ունի դատավորի բարձրագույն որակավորման կարգ[7]։

2012 թվականի մարտի 16-ին Նիկոլայ Տիմոֆտին Պառլամենտի 62 պատգամավորիների ձայներով ընտրվել է Մոլդովայի Հանրապետության նախագահ։

Ընտանիք խմբագրել

  • Մարգարիտա Տիմոֆտի՝ կինը։ Ծնվել է Սորոկայի շրջանի Պարկանի գյուղում։ Մոլդովայի պետական համալսարանի գրադարանագիտություն և մատենագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո Քիշնևի հանրապետական գրադարանում աշխատել է մատենագետ։ 2010 թվականից այժմ Մոլդովայի Պառլամենտի Քարտուղարության Գլխավոր իրավաբանական ճյուղի եվրոպական իրավունքի, օրենսդրական տեղեկատվության բաժնի գլխավոր խորհրդատու է[8]։
  • Ալեքսեյ Տիմոֆտի (ծնվել է 1979)՝ ավագ որդին։ Սովորել է Յաշի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա Ջորջ Վաշինգտոն համալսարանում։ Բնակվում է ԱՄՆ-ի Կոլումբիա նահանգի Վաշինգտոն քաղաքում, կինը՝ Նիկոլետան, փաստաբան է աշխատում Litigation at GreenbergTraurig LLP ընկերությունում[9]։
  • Նիկոլայ Տիմոֆտի (ծնվել է 1983)՝ որդին։ Իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո նվիրվել է լրագրությանը, աշխատել է մի քանի հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում։ Ճանաչում է ձեռք բերել որպես մասնավոր հեռուստաընկերություններից մեկում սպորտային նորությունների հաղորդավար։
  • Շտեֆան Տիմոֆտի (ծնվել է 1991)՝ որդին։ Հետաքրքրվում է մինի ֆուտբոլով, հանդես է եկել երկրի ֆուտզալի մի քանի առաջնություններում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «О семье кандидата в президенты от АЕИ Николая Тимофти | PUBLIKA .MD». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  4. «NR2.RU::: Молдавский альянс назвал кандидатуру на пост президента / 12.03.12 / Кишинев». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  5. Человек недели — Николае Тимофти, председатель Высшего совета магистратуры. — Tribuna, 11.03.2012
  6. Гыскэ Татьяна. (2012 թ․ մարտի 12). «Николай Тимофти - кандидат АЕИ на должность президента Молдовы» (ռուսերեն). Noi.md. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Кто есть Кто в Молдове» издательство ЛОГОС-ПРЕСС
  8. «Первая леди Молдовы отмечает свой день рождения» (ռուսերեն). Комсомольская правда в Молдове. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  9. «Сноха президента Николае Тимофти – успешный адвокат в США» (ռուսերեն). Сайт www.nbm.md. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  10. Մարզիկ Շտեֆան Տիմոֆտիի անձնական էջ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Տիմոֆտի» հոդվածին։