Նիկիտա Չեռնով

ռուս ֆուտբոլիստ
(Վերահղված է Նիկիտա Չերնովից)

Նիկիտա Ալեքսանդրովիչ Չերնով (հունվարի 14, 1996(1996-01-14)[1][2], Վոլժսկի, Վոլգոգրադի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի պաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ (2015)։

Football pictogram.svg
Նիկիտա Չեռնով
ռուս.՝ Никита Александрович Чернов
Nikita Chernov.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1996(1996-01-14)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Վոլժսկի, Վոլգոգրադի մարզ, Ռուսաստան
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Էներգիա (Վոլժսկի)
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2019 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 11 (0)
2016—2017  Ռուսաստան Ենիսեյ 30 (0)
2017—2018  Ռուսաստան Ուրալ 13 (0)
2019—մ.հ. Ռուսաստան Կռիլյա Սովետով 18 (1)
Ազգային հավաքական
2011—2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 16) 17 (0)
2012—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 18 (2)
2013—2014 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 4 (2)
2014—2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 10 (3)
2014—2018 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 22 (1)
2015 Ռուսաստան Ռուսաստան 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 16.03.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 16.10.2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Ծնողները անցյալում եղել են վոլեյբոլիստներ[3]։ Իր կարիերան սկսել է Վոլժսկիի «Էներգիա» ակումբում։ Առաջին մարզիչը՝ Վլադիմիր Վիկտորովիչ Սմուրով[4]։ Հետագայում տեղափոխվել է ԲԿՄԱ։ Նա ընդգրկվել էր բանակայինների կազմում մասնակցելու 2014/15 թվականների Չեմպիոնների լիգային և նաև ընդգրկվել է «Ռոմայի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[5]։ Նրա Նորամուտը ԲԿՄԱ-ի կազմում կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին Ձերժինսկիի «Խիմիկ» ակումբի դեմ գավաթային խաղում[6]։ 2015 թվականի մարտի 3-ին ԲԿՄԱ-ն կնքել է նոր համաձայնագիր Չերնովի հետ մինչև 2019 թվականի ավարտը։

2016 թվականի հունվարի 27-ին վարձավճարով տեղափոխվել է ՖԱԼ առաջնության «Բալտիկա» ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը[7]։ Վնասվածքի պատճառով ակումբի կազմում չի մասնակցել ոչ մի խաղի[8]։

2016 թվականի հունիսի 24-ին վարձավճարով տեղափոխվել է ՖԱԼ առաջնության մեկ այլ ակումբ՝ «Եբիսեյ» մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[9], որտեղ ողջ մրցաշրջանում խաղաց հիմնական պաշտպանի դիրքում։

2017 թվականի օգոստոսի 4-ին վարձավճարով տեղափոխվել է «Ուրալ» ակումբի մինչև մրցաշրջանի ավարտը։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է սեպտեմբերի 11-ին «ՍԿԱ Խաբարովսկի» դեմ տնային խաղում։ Այն բանից հետո 2018 թվականի ամռանը, երբ նա հայտարարեց կարիերայի ավարտի մասին Ալեքսեյ և Վասիլի Բերեզուցկիները, ինչպես նաև Սերգեյ Իգնաշևիչը, Չերնովը վերադարձան ԲԿՄԱ և նա սկսեց մրցաշրջանը որպես հիմնական պաշտպան։

2019 թվականի օգոստոսի 1-ին երեք տարվա պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ։

Կարիերան հավաքականումԽմբագրել

Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես է եկել 2011 թվականին։ Մինչև 17 տարեկանների կազմում մասնակցել է 2013 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ ռուսները հասել են մինչև փլեյ-օֆֆի առաջին փուլ, ինքը՝ պաշտպանը մասնակցել է բոլոր չորս խաղերին[10]։

2015 թվականի հունիսին Ֆաբիո Կապելոն նրան հրավիրել է Ռուսաստանի ազգային հավաքական՝ պատրաստվելու 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի Ավստրիայի դեմ խաղին և Բելառուսի դեմ ընկերական խաղին։ 2015 թվականի հունիսի 7-ին կատարել նորամուտը Բելառուսի դեմ խաղում, խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում։ 2015 թվականի հունիսի 14-ին Ավստրիայի դեմ խաղում փոխարինվել է խաղի 9-րդ րոպեին։ Այսպիսով, Չերնովը խաղացել է երկրի հավաքականի կազմում, բայց ոչ մի խաղ չի անցկացրել Պրեմիեր Լիգայում[11]։

ԽաղաոճըԽմբագրել

Տիրապետում է հիանալի տեխնիկայի, հրաշալի խաղում է գլխով և կատարում է հիանալի կարճ և երկար փոխանցումներ[4]։

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

2018 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  ԲԿՄԱ 2014/15 0 0 2 0 0 0 0 0 2 0
2015/16 0 0 1 0 0 0 0 0 1 0
2018/19 11 0 0 0 1 0 5 0 17 0
Ընդհանուր 11 0 3 0 1 0 5 0 20 0
   Ենիսեյ 2016/17 30 0 3 1 0 0 0 0 33 1
Ընդհանուր 30 0 3 1 0 0 0 0 33 1
   Ուրալ 2017/18 13 0 1 0 0 0 0 0 14 0
Ընդհանուր 13 0 1 0 0 0 0 0 14 0
Ընդհանուր 54 0 7 1 1 0 5 0 67 1

Խաղերը հավաքականումԽմբագրել

14 июня 2015-ի դրությամբ
Չերնովի խաղերը Ռուսաստանի հավաքականի կազմում
Ամսաթիվ Հկառակորդ Հաշիվ Չերնովի գոլերը Մրցաշար
1 2015 թվականի հունիսի 7   Բելառուս 4:2 Ընկերական խաղ
2 2015 թվականի հունիսի 14   Ավստրիա 0:1 ԵԱ-2016 որակավորման խաղեր

Ընդհանուր՝ 2 խաղ և 0 գոլ; 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն:

 Ռուսաստան Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակչի խաղեր ԵԱ որակավորման խաղեր ԵԱ եզրափակչի խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2015 0 0 0 0 1 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր կարիերայում 0 0 0 0 1 0 0 0 1 0 2 0

ՁեռքբերումներԽմբագրել

Թիմային

  ԲԿՄԱ (Մոսկվա)

  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր (2) - 2014, 2018

  Ենիսեյ

  •   ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր - 2016/2017

  Ռուսաստանի հավաքական

  •   Ֆուտբոլի եվրոպայի առաջնություն (պատանիներ մինչև 19 տարեկան) - 2015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. Никита Чернов: «Не мог даже представить, что всё так сложится!»
  4. 4,0 4,1 «Никита Чернов»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2014-09-24 
  5. Match report
  6. «Match report»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-26-ին։ Վերցված է 2014-09-24 
  7. Защитник ЦСКА Чернов перешёл в «Балтику» на правах аренды
  8. Чернов получил серьезную травму в «Балтике»
  9. ЦСКА отдал Ткачева в аренду «Крыльям Советов», Чернова — «Енисею»
  10. «Статистика в юношеских сборных»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2014-09-24 
  11. Советский спорт, 82 выпуск, 2015 год at Google Books

Արտաքին հղումներԽմբագրել