Նիկա Տուրբինա (դեկտեմբերի 17, 1974(1974-12-17), Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2002(2002-05-11), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, սկսել է բանաստեղծություններ գրել 4 տարեկանից։

Նիկա Տուրբինա
Ծնվել էդեկտեմբերի 17, 1974(1974-12-17)
ԾննդավայրՅալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 11, 2002(2002-05-11) (27 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ուկրաինա,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 Nika Turbina Վիքիպահեստում

Նիկա Տուրբինան ծնվել է 1974 թ. Յալթայում։ 4 Տարեկանում հիվանդացել է ասթմայով ու երբ ծնողները գիշերները հերթապահել եմ իր մոտ, նկատել են, որ հանգերով է խոսում ու սկսել են գրի առնել նրա հանգավորված խոսքերը։ Ութ տարեկանից սկսել է բանաստեղծություններ գրել։ Երկու տարում բավականին բանաստեղծություններ են կուտակվել, ու մայրը դրանցից մի քանիսը տպագրել է տվել տարբեր գրական թերթերում ու ամսագրերում, որոնք մանգամից արժանացել են սովետական մտավորականության ուշադրությանը։

1984 թվականին Եվգենի Եվտուշենկոի օժանդակությամբ և նախաբանով լույս է տեսել նրա առաջին ժողովածուն՝ «Սևագրությունը», որը նրան մեծ հանրաճանաչություն է բերում։ «Սևագրություն»-ից մեկ տարի չանցած նա Վենեցիայում արժանանում է «Ոսկե Առյուծ» մրցանակին, որին մինչ այդ ռուս գրողներից միայն Աննա Ախմատովան էր արժանացել։ 12 տարեկանում նա արդեն հանդիպել, զրուցել ու բանավիճել էր աշխարհի շատ խոշոր մտավորականների հետ։

Բայց 13 տարեկանում նա դադարեցնում է գրելը։ Հետո սկսվում է դեռահասության բարդ շրջանը։ Անվերջ դեպրեսիաներ, որոնք ավարտվում են 16 տարեկանում 76-ամյա շվեյցարացի հոգեբույժի հետ ամուսնությամբ։

Նիկան տեղափոխվում է Լոզան։ Բայց այս ամուսնությունն էլ չի փրկում նրանա հավերժ մանյակության ու մոտերքում թափառող մահվան զգացողությունից։

Շուտով նա վերադառնում է Ռուսաստան ու ընդունվում թատերական ինստիտուտ (Արմեն Ջիգարխանյանի կուրսը)։ Բայց հարբեցողության ու անվերջ բացակայությունների համար նրան հեռացնում են։ Ինստիտուտի դասախոսներից մեկը՝ Աննա Գալիչը, նրան վերցնում է իր մոտ ռեժիսորական կուրսերի։

Նիկան խոստանում է վերջ տալ հարբեցողությանը, սակայն որոշ ժամանակ անց նորից ամեն ինչ սկսվում է։

1997 թվականին ինքնասպանության փորձ է անում ու փրկվում է միայն հրաշքով ու բազմաթիվ կոտրվածքներով։

Ի վերջո նա լքում է ուսումը ու վերադառնում Յալտա, որտեղ էլ հայտնվում է հոգեբուժարանում։

Բուժման կուրս անցնելուց հետո էլի Գալիչի օգնությամբ դուրս է գալիս հոգեբուժարանից ու վերադառնում է Մոսկվա։

Զբաղվում է ժուռնալիստիկայով։ Կենտրոնական հեռուստատեսության համար հեղինակային հաղորդումների շարք է պատրաստում՝ զրույցներ մահվան մասին։ Հաղորդումը կոչվում էր «Պարտքով կյանք»։ Հետո նորից խավար ու հարբեցողություն։ Հետո նորից օպտիմիզմի պոռթկումներ ու նոր ծրագրեր ու նոր գաղափարներ։ Հետո նորից խավար ու հարբեցողություն։ Ու վերջում՝ մահ (27 տարեկան)։

Դեռ փոքր տարիքում, դեռ այն ժամանակ, երբ ինքը գրում էր, ասել էր, որ ինքը մահանալու է 27 տարեկանում ու իր բոլոր գրածներում կար մահվան սպասումը։

Մահվան պաշտոնական վարկածն է՝ ինքնասպանություն, իսկ իրեն անձամբ ճանաչողների ու այդ օրերին նրա հետ շփված մարդկանց վարկածն է՝ դժբախտ պատահարը։