Նիլ Մոպե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Նիլ Մոպե (ֆր.՝ Neal Maupay, օգոստոսի 14, 1996(1996-08-14)[1], Բիարրից[2]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Նիլ Մոպե
Neal Maupay
Մոպեն Ֆրանսիայի Մ19 հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1996(1996-08-14)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Բիարրից[2]
Հասակ 173 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ
Համար 7
Պատանեկան կարիերա
2002-2007 Ֆրանսիա Վալբոն
2007-2012 Ֆրանսիա Նիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Ֆրանսիա Նիս 44 (6)
2012-2015 Ֆրանսիա Նիս II 13 (9)
2015-2017 Ֆրանսիա Սենտ Էտիեն 15 (1)
2015-2016 Ֆրանսիա Սենտ Էտիեն II 6 (2)
2016-2017   Ֆրանսիա Բրեստ 28 (11)
2017-2019 Անգլիա Բրենտֆորդ 85 (37)
2019-ներկա Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ 18 (7)
Ազգային հավաքական
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 13 (6)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 8 (4)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 12 (5)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 23-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Նիս խմբագրել

Մոպեն Նիսի ակադեմիայի սան է[4][5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 16 տարեկան և 32 օրական հասակում՝ փոխարինելով Էրիկ Բոտեակին Բրեստի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 15-ին՝ գրավելով Էվիանի դարպասը հանդիպման վերջին րոպեին և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[9]։ 2013 թվականի հունվարին Մոպեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը։ Փետրվարի 16-ին նա խփեց Բաստիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[10]։ Ապրիլին ֆրանսիացին ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով շուրջ 8 ամիս[11][12]։ Իր առաջին մրցաշրջանում Մոպեն անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[13]։

2014 թվականի հունվարի 21-ին Մոպեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրանսիայի գավաթի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[14]։ Փետրվարի 8-ին նա գոլ խփեց Վալենսյենի դեմ խաղում, սակայն Նիսը պարտվեց 2-1 հաշվով[15]։ 2015 թվականի հունվարի 31-ին Մոպեն հեռացվեց խաղադաշտից Մեցի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 73-րդ րոպեին[16]։ Մայիսի 23-ին ֆրանսիացին գոլ խփեց Թուլուզի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[17]։ Նիսի կազմում Մոպեն անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Սենտ Էտիեն խմբագրել

2015 թվականի օգոստոսի 10-ին Մոպեն 4 տարվա պայմանագիր կնքեց Սենտ Էտիենի հետ[18][19]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ փոխարինման մտնելով Լորյանի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[20]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Միլսամիի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը Սենտ Էտիենի կազմում Մոպեն խփեց 2016 թվականի հունվարի 3-ին՝ Ֆրանսիայի գավաթի Ռաոն Լ'Էտապի դեմ խաղում[22]։ Փետրվարի 10-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի գավաթի Տրուայի դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23]։ Ապրիլի 9-ին ֆրանսիացին խփեց Տրուայի դեմ հանդիպման միակ գնդակը, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[24]։ Սենտ Էտիենի կազմում Մոպեն անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2016 թվականի հուլիսի 20-ին Մոպեն 1 տարվա վարձավճարով միացավ Բրեստին[26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 29-ին՝ Գազելեկ Այաչոյի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 5-ին՝ Օրլեանի դեմ խաղում[28]։ Օգոստոսի 29-ին Մոպեն գոլի հեղինակ դարձավ Սոշոյի դեմ հանդիպման 90-րդ րոպեին[29]։ Օգոստոսին նա ճանաչվեց Լիգա 2-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[30]։ Սեպտեմբերի 17-ին ֆրանսիացին խփեց Օսերի դեմ հանդիպման միակ գնդակը, իսկ հանդիպումը ավարտվեց 1-0 հաշվով[31]։ Սեպտեմբերի 26-ին Մոպեն գոլի հեղինակ դարձավ Ռեյմսի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Բրեստին[32]։ Հոկտեմբերի 15-ին նա գոլ խփեց Ստրասբուրգի դեմ խաղի ավելացված ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[33]։ Բրեստի կազմում Մոպեն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[34]։

Բրենտֆորդ խմբագրել

2017 թվականի հուլիսի 14-ին Մոպեն 4 տարվա պայմանագիր կնքեց Բրենտֆորդի հետ[35][36][37][38]։ Իր դեբյուտը Չեմպիոնշիպում նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինման մտնելով Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[39]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 12-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 1-ին Մոպեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[41]։ 2018 թվականի փետրվարի 17-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[42]։ Ապրիլի 2-ին Մոպեն խփեց Բրիստոլ Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[43]։ Ապրիլի 14-ին ֆրանսիացին գոլ խփեց Ֆուլհեմի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Բրենտֆորդին պարտությունից[44]։ 2017-18 մրցաշրջանում Մոպեն անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[45]։

2018 թվականի օգոստոսի 4-ին Մոպեն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում[46]։ Օգոստոսի 22-ին նա դուբլ ձևակերպեց Աստոն Վիլլայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[47]։ Սեպտեմբերի 15-ին ֆրանսիացին 2 գոլ խփեց Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[48][49]։ Թիմի ավագի թևկապով Մոպեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 6-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[50]։ Նոյեմբերի 3-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում՝ օգնելով Բրենտֆորդին հաղթել 2-0 հաշվով[51]։ 2019 թվականի փետրվարի 13-ին Մոպեն խփեց Աստոն Վիլլայի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 90-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[52]։ Փետրվարի 28-ին նա London football awards-ում ճանաչվեց Անգլիայի ֆուտբոլային լիգայի լավագույն ֆուտբոլիստ[53][54][55]։ Ապրիլի 22-ին Ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[56]։ 2018-19 մրցաշրջանում Մոպեն ճանաչվեց Բրենտֆորդի տարվա լավագույն ֆուտբոլիստ[57]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 95 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[58][59]։

Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 5-ին Մոպեն 4 տարվա պայմանագիր կնքեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի հետ[60][61][62]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն ֆունտ ստերլինգ[63][64][65]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Ուոթֆորդի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[66][67]։ Հոկտեմբերի 26-ին Մոպեն գոլ խփեց Էվերթոնի դեմ խաղում[68]։ Դեկտեմբերի 5-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Արսենալի դեմ հանդիպման 80-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[69][70]։ Դեկտեմբերի 16-ին նա գոլ խփեց Քրիսթալ Փելասի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[71][72]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մոպեն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[73][74]։ 2015 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[75], սակայն Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Իսպանիային[76]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ[77]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիս 2012–13 Լիգա 1 15 3 2 1 2 0 19 4
2013–14 16 2 2 1 1 0 19 3
2014–15 13 1 1 0 1 1 15 2
Ընդհանուր 44 6 5 2 0 0 4 1 53 9
Նիս II 2012–13 Ազգային առաջնություն 3 8 7 8 7
2013–14 Ազգային առաջնություն 2 4 2 4 2
2014–15 1 0 1 0
Ընդհանուր 13 9 0 0 0 0 0 0 13 9
Սենտ Էտիեն 2015–16 Լիգա 1 15 1 4 2 3 0 1 0 23 3
Սենտ Էտիեն II 2015–16 Ազգային առաջնություն 2 6 2 6 2
Բրեստ (վարձավճար) 2016–17 Լիգա 2 28 11 2 2 2 0 32 13
Բրենտֆորդ 2017–18 Չեմպիոնշիպ 42 12 1 0 3 1 46 13
2018–19 43 25 4 3 2 0 49 28
Ընդհանուր 85 37 5 3 0 0 5 1 95 41
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2019–20 Պրեմիեր Լիգա 18 7 0 0 0 0 18 7
Կարիերայի ընդհանուր 209 73 16 9 3 0 12 2 240 84

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://revistalibero.com/blogs/contenidos/brentford-un-equipo-construido-a-base-de-estadisticas
  3. «France - N. Maupay - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Sky Sports Scout - Neal Maupay». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «Scout Report: Neal Maupay | Saint-Etienne's Pacey Forward». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. «Prospect: Neal Maupay | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «OGC Nice - Stade Brest 29, Sep 15, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «Nice: Maupay dans le groupe face à Brest». www.ouest-france.fr. 2013 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «OGC Nice - Thonon Évian Grand Genève FC, Dec 15, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «SC Bastia - OGC Nice, Feb 16, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Soccer-Nice striker Maupay out for rest of the season». uk.reuters.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «MAUPAY KNEE INJURY A 'BITTER BLOW'». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «Neal Maupay | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «Olympique Marseille - OGC Nice, Jan 21, 2014 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. «Valenciennes FC - OGC Nice, Feb 8, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. «FC Metz - OGC Nice, Jan 31, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «FC Toulouse - OGC Nice, May 23, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. «BAHEBECK, MAUPAY BOLSTER SAINTÉ ATTACK». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. VENTURA, Stéphane. «Neal Maupay vendu à St-Etienne». Ogcnissa.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. «FC Lorient - AS Saint-Étienne, Aug 23, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  21. «AS Saint-Étienne - FC Milsami Orhei, Aug 27, 2015 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. «US Raon-l'Étape - AS Saint-Étienne, Jan 3, 2016 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  23. «ES Troyes AC - AS Saint-Étienne, Feb 10, 2016 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  24. «AS Saint-Étienne - ES Troyes AC, Apr 9, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  25. «Neal Maupay | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  26. «Saint-Etienne prête Neal Maupay à Brest - Foot - Transfert». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  27. «GFC Ajaccio - Stade Brest 29, Jul 29, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  28. «Stade Brest 29 - US Orléans, Aug 5, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. «FC Sochaux-Montbéliard - Stade Brest 29, Aug 29, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  30. 30,0 30,1 «NOMMÉ EN AOÛT: NEAL MAUPAY». www.tropheesunfp.com. 2019 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  31. «Stade Brest 29 - AJ Auxerre, Sep 17, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  32. «Stade Brest 29 - Stade Reims, Sep 26, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  33. «Stade Brest 29 - RC Strasbourg Alsace, Oct 15, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  34. «Neal Maupay | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  35. «Neal Maupay joins from Saint-Etienne». www.brentfordfc.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  36. «Brentford sign striker Neal Maupay from Saint-Etienne». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  37. «Neal Maupay: St Etienne forward joins Brentford on four-year contract». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  38. «Brentford sign France Under-21 striker Neal Maupay from Saint-Etienne». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  39. «Sheffield United - Brentford FC, Aug 5, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  40. «Brentford FC - Nottingham Forest, Aug 12, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  41. «Birmingham City - Brentford FC, Nov 1, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  42. «Sunderland AFC - Brentford FC, Feb 17, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  43. «Bristol City - Brentford FC, Apr 2, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  44. «Fulham FC - Brentford FC, Apr 14, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  45. «Neal Maupay | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  46. «Brentford FC - Rotherham United, Aug 4, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  47. «Aston Villa - Brentford FC, Aug 22, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  48. «Brentford FC - Wigan Athletic, Sep 15, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  49. «Brentford's Neal Maupay scored twice on his return from a three-match ban». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  50. «Leeds United - Brentford FC, Oct 6, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  51. «Brentford FC - Millwall FC, Nov 3, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  52. «Brentford FC - Aston Villa, Feb 13, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  53. «Neal Maupay named EFL Player of the Year at London Football Awards». www.brentfordfc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  54. 54,0 54,1 «Prolific Maupay named EFL Player of the Year at London Football Awards». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  55. Sport, West London (2019 թ․ փետրվարի 28). «Maupay named EFL's London player of the year». West London Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  56. «Brentford FC - Leeds United, Apr 22, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  57. 57,0 57,1 «Maupay takes the honours at Player of the Year Dinner». www.brentfordfc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  58. «Neal Maupay departure confirmed». www.brentfordfc.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  59. Matthews, Daniel (2019 թ․ օգոստոսի 5). «Brighton sign Brentford striker Neal Maupay on four-year deal». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  60. «Albion sign French striker». www.brightonandhovealbion.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  61. «Maupay becomes Brighton's sixth signing». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  62. «Neal Maupay: Brighton sign Brentford forward for £16m». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  63. «Premier League transfer news: Brighton sign Brentford star Neal Maupay for £20m | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  64. «Neal Maupay signs for Brighton from Brentford on four-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  65. 161385360554578 (2019 թ․ օգոստոսի 5). «Brighton confirm signing of forward Neil Maupay from Brentford in £20m deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  66. «Watford FC - Brighton & Hove Albion, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  67. «Watford 0–3 Brighton: Neal Maupay scores on Seagulls debut - BBC Sport». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  68. «Brighton & Hove Albion - Everton FC, Oct 26, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  69. «Arsenal FC - Brighton & Hove Albion, Dec 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  70. «Arsenal 1-2 Brighton: Neal Maupay seals historic win for Seagulls». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  71. «Crystal Palace - Brighton & Hove Albion, Dec 16, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  72. «Crystal Palace 1 Brighton 1: Zaha flash of brilliance cancels out Maupay opener in Hodgson's 100th Eagles game». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  73. «10 things you might not know about Neal Maupay». www.brentfordfc.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  74. «Neal Maupay: Made in France, polished in Brentford and shining in the Premier League at Brighton». www.brightonandhoveindependent.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  75. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  76. «France U19 - Spain U19, Jul 16, 2015 - European U19 Championship 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  77. «Neal Maupay». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել