Նիդերլանդական Օրագիր

էլեկտրոնային թերթ

Նիդերլանդական Օրագիր (հոլ.՝ Nederlandse Dagboek, անգլ.՝ Netherlands Daily), էլեկտրոնային թերթ, անկախ լրատվական աղբյուր։ Հիմնադրվել է 2012 թվականի մարտին, Նիդերլանդների Թագավորության Օսթբուրգ քաղաքում։ Լույս է տեսնում հիմնականում հայերեն (նաև անգլերեն, հոլանդերեն ու այլ եզուներով)։ Էլեկտրոնային թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է Հայ Ազյանը (Hay Azian): թերթի ուղղվածությունը տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական և քաղաքական է։ Հիմնական նպատակն է նպաստել հայկական սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը։ Թերթում տեղադրում է հիմնականում Հոլանդահայ կյանքին և մշակութային անցուդարձին վերաբերվող նյութեր։ Չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից[1][2]։


Տեսակթերթ
ԼեզուՀայերեն
Հիմնադրվել էմարտ 2012
ԵրկիրՆիդերլանդներ
Հաճախականությունէլեկտրոնային թերթ
Կայքnidoragir.com

Թերթի հիմնում խմբագրել

«Նիդերլանդական Օրագիրը» նախապես եղել է 2008 թվականին ստեղծված «Dear Angel» հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժինը, ապա 2012 թվականի մարտին վերանվանվել է որպես առանձին, անկախ լրատվական աղբյուր՝ «Նիդերլանդական Օրագիր» անվանմամբ[1]։

Պատմություն խմբագրել

«Նիդերլանդական Օրագիրը» ունի 20-ից ավելի խորագրեր։ Ներկայացված է տարբեր սոցիալական ցանցերում։ Հիմնականից բացի ունի նաև հավելված՝ «Նիդերլանդական Օրագրի» գրական էջը։ Հավելվածում կարճ ժամանակում զետեղվել են հայ դասականների (Պ․ Սևակ, Հ․ Շիրազ, Ե․ Չարենց, Մ․ Մարգարյան, Ս․ Կապուտիկյան, Հ․ Սահյան և այլք) և ժամանակակից ստեղծագործողների ավելի քան 3000 գործեր։ Ժամանակակից շատ գրողների աշխատանքներ առաջին անգամ զետեղվել են էլեկտրոնային տարբերակով «Նիդերլանդական Օրագրի» էջերում։ «Նիդերլանդական Օրագիրը» ունի մի շարք նախագծեր, որի փորձնական նախագծերից է «Գրական չորեքշաբթի» էջը։ Էջի գրական աշխատանքների ակտիվ խորհրդատու-աջակիցն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանը և Լեզվի տեսչության աշխատակից Երազիկ Գրիգորյանը, որոնց ստեղծագործություններից առաջին անգամ հրապարակվել են «Նիդերլանդական Օրագրում» («Սպիտակ տենդ», 2014, հեքիաթ-էսսե և այլն)։ Մյուս կարևոր էջը Հայ ազնվական տոհմերին (Ամատունիներ) նվիրված նախագիծն է, որի շրջանակներում ուսումնասիրվում և հրապարակվում են տարբեր հոդվածներ[1][2]։

Մրցանակներ խմբագրել

  • Սփյուռքի նախարարության և համաշխարհային կոնգրեսի առաջին կարգի դիպլոմ, 2015.
  • Հանրային հեռուստաընկերության շնորհակալագրեր, 2016.
  • Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած ավանդի համար պատվոգիր, 2018։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Նիդերլանդական Օրագիր»-ը
  2. 2,0 2,1 «Թշնամու դեմ մենք էլ ենք պայքարում մեր կարողությունների սահմաններում. «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր Աշոտ Կնյազյան». armenpress.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.