Նիգյար հանըմ (թուրքերեն՝ Nigâr Hanım, օսման.՝ نگار خانم,1856[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1918[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանցի բանաստեղծ և գրող[4][5]։

Նիգյար հանըմ
Դիմանկար
Ծնվել է1856[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1918[1][2]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանԱշյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և լրագրող
 Nigar Hanım Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիգյար հանըմը հունգարական ծագում ուներ, նրա հայրը` Մակար Օսման փաշան, 1848 թվականին հունգարական հեղափոխության սկսվելուց հետո փախել էր Հունգարիայից Օսմանյան կայսրություն (1848-1849)։ Նիգյարը ծնվել է 1856 թվականին, Ստամբուլում։ Նա կրթություն է ստացել Քադըքյոյ ֆրանսիական դպրոցում, սովորել է դաշնամուր նվագել շատ վաղ տարիքում, բացի այդ սովորել է թուրքերեն, արաբերեն և պարսկերեն` ուսուցչի հետ։ Հետագայում շատ լավ գիտեր ֆրանսերեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն և հունգարերեն, բավականին լավ էր կարդում և գրում, ընդհանուր առմամբ գիտեր 8 լեզու[6]։ Նա լավ էր տիրապետում Արևելքի և Արևմուտքի մշակույթին, գիտեր ֆրանսիական գրականությունը և շուտով սկսել է ֆրանսերեն լեզվով բանաստեղծություններ գրել։ Նրա վաղ պոեզիան գրված է ավանդական դիվան ոճով, բայց ավելի ուշ Ռեջաիզադե Մահմուդ Էքրեմի և այլ հեղինակների ստեղծագործության ազդեցության տակ նա սկսել է զբաղվել ավելի շատ ժամանակակից գրականությամբ։ Նիգյար հանըմը արևմտյան ոճերը մտցրել է թուրքական գրականության մեջ և Թանզիմաթից հետո դարձել է Օսմանյան կայսրության առաջատար բանաստեղծուհին։ Նրա ոճը և թեմայի ընտրությունը ունեն վառ արտահայտված կանացի բնույթ։ Նրա բանաստեղծությունները հաճախ տպագրվում էին այն ժամանակվա թուրքական թերթերում[7]։

Իր մարդասիրական գործունեության համար նա սուլթան Աբդուլ Համիդ II-ից ստացել է Բարեսրտության շքանշան[8]։

Նրա կյանքի վերջին տարիներին հիվանդության պատճառով նա հազվադեպ է հայտնվել հասարակության մեջ և վարել է պալատական ապրելակերպ։ 1918 թվականի ապրիլի 1-ին Նիգյար հանըմը մահացել է Ստամբուլում[9]։

Անձնական կյանք խմբագրել

Հայրը նրան ամուսնացրել է տասնչորս տարեկանում, սակայն մի քանի տարի անց ամուսնությունը խզվել է, և նա ամուսնալուծվել է։ Հայտնի է, որ Նիգյարը որդի է ունեցել` Սալիհ Կերամետ անունով, որն Օսմանյան կայսրության վերջին խալիֆ Աբդուլ Մեջիդ 2-րդի երեխաներին էր ուսուցանում։ Այն բանից հետո, երբ 1924 թվականի մարտի 3-ին հրատարակվել է թիվ 431 օրենքը, որի համաձայն օսմանների դինաստիայի բոլոր անմիջական անդամները վտարվել են երկրից, Սալիհ Կերամետը լքել է Թուրքիան` Աբդուլ-Մեջլիդի հետ միասին[10]։

Նա իր ժամանակի հասարակության մեջ կարևոր և հայտնի դեմք էր։ Որպես բանաստեղծուհի իր կարիերայից բացի նրա կենսակերպը մեծ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հասարակության և կանանց համար հեռանկարների վրա[11]։ Թեև նա ֆեմինիստ չէր, կնոջ իրավունքների մասին նրա պատկերացումը շատ առաջ էր անցել իր ժամանակից։

Մատենագրություն խմբագրել

Բացի բանաստեղծություններից, նա գրել է արձակ և կատարել է մի քանի թարգմանություններ։

Նրա հիմնական աշխատանքների թերի ցուցակը հետևյալն է.

Պոեզիա.

  • Efsus I (1877)
  • Efsus II (1891)
  • Nîrân (1896)
  • Aks-i Sada (1900)
  • Safahat-ı Kalb (1901)
  • Elhan-ı Vatan (1916)

Պիեսներ.

  • Tesir-i Aşk

Հուշեր.

  • Hayatımın Hikâyesi (հրապարակված` 1959 թվականին)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WomenWriters
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Altıkulaç Demirdağ, Refika (2015). "Şair Nigâr Hanım'ın Eserlerinde Geleneksel Eğitim Anlayışı: ‘Anna’ Dili ve Eleştirisi". International Journal of Languages’ Education and Teaching: 2316-2324 .
  5. Altıkulaç Demirdağ, Refika (2015). Nigâr Hanım Toplu Şiirleri. Salkımsögüt. .
  6. Nazan Bekiroğlu, Şair Nigar Hanım, İstanbul, 2008 sf 241 .
  7. Nazan Bekiroğlu, Şair Nigar Hanım, İstanbul 2008 sf. 267 .
  8. «ARTS - Ottoman medal for 'compassionate' British lady to go under the hammer». Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Nazan Bekiroğlu». www.nazanbekiroglu.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  10. Küçük, Cevdet Abdülmecid Efendi // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 1988. — Vol. 1. — P. 264.
  11. Kenan Akyüz, (1953 4.baski 1982) Batı Tesirinde Turk Şiiri Antolojisi 1860-1923, İstanbul: İnkılap Kitabevi, s. 217-218. .

Գրականություն խմբագրել

  • Şair Nigar Hanım (İnceleme; İletişim Yayınları, 1998)
  • Cosman, Carol, and Joan Keefe, and Kathleen Weaver, The Penguin Book of Women Poets, Allen Lane London 1978

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիգյար հանըմ» հոդվածին։