Նժդեհ կամավորական ջոկատ

«Նժդեհ» կամավորական ջոկատ։ Կոչվել է ռազմական, քաղաքական և պետական գործիչ, փիլիսոփա, հրապարակախոս Գարեգին Նժդեհի (Տեր-Հարությունյան Գարգեին Եղիշեի (1886-1955)) անունով։ Կազմավորվել է 1989 թվականին Վանաձորում «Նժդեհ ԱԻՄ» կազմակերպության ռազմաքաղաքական խորհրդի նախաձեռնությամբ։ 1989-1992 թվականներին մասնակցել է Նոյեմբերյանի (Ոսկեպար, Բաղանիս, Բարեկամավան), Իջևանի (Կիրանց, Բերքաբեր) և Արցախի Հանրապետության Հադրութի (Էդիլլու, Աղբուլաղ, Դուդուկչի, Խրմնջուղ, Մելիքաշեն, Պլեթանց, Ցոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, միաժամանակ կազմակերպել է զենք-զինամթերքի արտադրություն։ 1992 թվականի հունիսին «Նժդեհի» հիմքի վրա ստեղծվել է Սյունիք աշխարհազոր կամավորական զորամիավորումը, նույն թվականի հոկտեմբերին՝ Վանաձորի առաջին կամավորական, 1993 թվականի հունվարին՝ Վանաձորի առաջին պայմանագրային գումարտակները, որոնք մասնակցել են Քաշաթաղի, Մարտակերտի, Քարվաճառի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Նժդեհ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԳարեգին Նժդեհ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ. Նալղոանյան, Գ. Մարիկյան, Ա. Փայտյան

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս.Նալղոանյանը, Գ.Մարիկյանը, Ա.Փայտյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։