Հին Եգիպտոսի Փարավոն
Շեպսեսկարա Նիուսերրա
Նեֆերեֆրա
V դինաստիա

  • Ք․ ա․ 2431— 2420 (20 տարի) — ըստ Յու․ ֆոն Բեկերտի
  • Ք․ ա․ 2460 — 2455 (10 տարի) — ըստ Շնեյդերի
Հին թագավորություն
Հին Եգիպտոսի փարավոն
Պատմական ժամանակաշրջանՀին թագավորություն
ԴինաստիաV դինաստիա
Կառավարման տարիներ
  • Ք․ ա․ 2431— 2420 (20 տարի) — ըստ Յու․ ֆոն Բեկերտի
  • Ք․ ա․ 2460 — 2455 (10 տարի) — ըստ Շնեյդերի
ՆախորդողՇեպսեսկարա
ՀաջորդողՆիուսերրա
Թաղման վայրԱբուսիր, Նեֆեֆրի բուրգ

Նեֆերեֆրա (կամ Ռանեֆերֆ), Հին Եգիպտոսի փարավոն, կառավարել է մոտավոր Ք․ա 2460 -2458 թվականներին[1], V դինաստիայի փարավոն։

Կառավարում խմբագրել

Ծագում և կառավարման տարիներ խմբագրել

Մինչև վերջին ժամանակները այս փարավոնի մասին ոչինչ հայտնի չէր։ Հստակ չէ, թե ում նախորդն էր, և ում է հաջորդել։ Ըստ հաստատված կարծիքի, նա ժառանգել է փարավոն Շեպսեսկարաին, սակայն հիմա իշխում է այն տեսակետը, որ Շեպսեսկարան ըստ Սակկարյան ցուցակի իր տեղում չէ և չէր կարող Նեֆերեֆրայի նախորդը լիներ, նա կառավարել է ավելի ուշ։

Տեսնում ենք, որ Մանեթոնը Նեֆերեֆրային անվանում է Խերեսոմ և նրան է վերագրում կառավարման 20 տարիներ[2]։ Այնուամենայնիվ,պահպանված տվյալներից հետևում է, որ Նեֆերեֆրայի կառավարումը շատ կարճ է եղել։ Թուրինայն պապիրուսի մանրակրկիտ ուսումնասիրությունից երևում է, որ վնասված է այն հատվածը, որտեղ պետք էր լինի Նեֆերեֆրա անունը և նրա կառավարման տարիները, այն թույլ է տալիս խոսել միայն միեկ ուղղահայաց գծի մասին (յուրաքանչյուր ուղղահայաց գիծ ցույց է տալիս կառավարման մեկ տարի), որը վկայում է այն մասին, որ նա կառավարել է մեկ կամ երկու տարի։ Այս փաստերը լավ համադրված են հնագիտական տվյալների հետ։ Միակ արձանագրությունը, Նեֆերեֆրայի կառավարման ժամանակաշրջանից մնացած, վերաբերվում է նարա կառավարման առաջին տարվա մասին և գտնվում է փարավոնի ապագա բուրգի ճակատային մասի մեծ անկյան վրա, որը այդպես է ավրտին չի հասցվել։

Հնարավոր է, որ Նեֆերեֆրան եղել է Նեֆերիրկարա Կակաի և Խենտկաուս II թագուհու որդին, ինչպես նաև Նիուսերրա փարավոնի ավագ եղբայրը։ Եթե ընդունենք այն ճշմարտությունը, որ Շեպսեսկարան կարող էր լինել Սախուրայի որդին, կարելի է նաև ենթադրել, որ Սախուրայի և Նեֆերիրկարա Կակաի սերունդների մեջ ամեն ինչ չէր որ հարթ էր, և հավանաբար պայքար է սկասվել գահի համար։

Ըստ երևույթի Նեֆերեֆրայի կինը եղել է Խենտակավսես III-ը։

Նեֆերեֆրայի բուրգ խմբագրել

 
Աբուսիրում Նեֆերեֆրայի անավարտ բուրգը
 
Նեֆերեֆրայի անավարտ բուրգային համալիրը։ Վերակառուցված

Նեֆերեֆրան սկսել է իր սեփական թաղման համալիրի կառուցումը, որը ստացել է «Նեֆերեֆերայի Աստվածային իշխանություն» անունը, գտնվում է Աբուսիրում Նեֆերիրկարայի բուրգից հարավ-արևմտք։ Նեֆերեֆրայի հանկարծակի մահվան պատճառով նրա դամբարանի շինարարությունը ընդհատվել է, արդյունքում բուրգից պահպանվել են միայն մի քանի քառակուսի (մոտավոր 75 × 75 մետր)՝ 7 մետր բարձրությամբ, հիշեցնելով մաստաբա։ Նեֆերեֆրայի դամբարանի մանցած կառույցները ավարտին է հացվել նրա եղբայր Նիուսերրա Ինին։ Բայց տաճարի մնացորդների մաքրումը ցույց է տվել, որ բացառությամբ սրբավայրի և սյուների հիմքերի, կառուցված են եղել հում աղյուսից, որը ապացուցում է, որ այն պատկանում է Նեֆերիրկարայի ժամանակաշրջանին։ Այնուհետև, 1984-1985 թթ․ գտան թագավորի հոյակապ արձաններ, որի առանձնահատկությունները մինչև այդ պահը բացարձակապես անհայտ էին։ Ինչպես նաև հայտնաբերվել է մոր մնացորդներ և վատ պահպանված մումիայի ոսկորներ, որոնք նույնացնում են Նեֆերեֆրայի հետ։ Մարդաբանական վերլուծությունը ցույց է տվել, որ մումիան տղամարդու է, որը մահացել է 20-ից 23 տարեկան հասակում, որը լիովին համապատասխանում է փարավոնի մասին մեր պատկերացումներին, որը կառավարել է կարճ ժամանակաշրջան, որը ապացուցում է, որ Մանեֆոնը սխալվել է ասելով, որ Նեֆերեֆրան կառավարել է քսան տարի։

Ըստ Նեֆերեֆրայի արձանագրությունների կառուցել է արևի տաճար, որը կրել է Խատեպ-Ռա անունը։ Սակայն այս տաճարից մինչ այսօր ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Հնարավոր է, այն անավարտ է մնացել փարավոնի կարճ կառավարման պատճառով։

Նեֆերեֆրայի արխիվ և արձանիկ խմբագրել

Պրահայի համալսարանի գիտնականների կողմից Նեֆերեֆրայի թաղման տաճարի արխիվների բացումը իր թագավորության վրա լույս է սփռում, որը սկզբում կարևոր չէր։

Բացահայտված պապիրուսների հավաքածուն և կավե տախտակները հնարավորություն են տվել զգալիորեն պարզեցնել և ընդլայնել գոյություն ունեցող տեղեկատվությունը, Նեֆերիրկարա Կակաիի արխիվներից հանված, իրենցից ներկայացնում են կոնկրետ տեղեկություններ թագավորության սեփականության և V դինաստիայի սգո արարողությունների մասին։ Արխիվների հետ միասին հայտնաբերվել են նաև ուրիշ իրեր, ներառյալ արևային նավակներ, փարավոնի նշանով կնիքներ, գրանիտե սարկոֆագի բեկորներ, գիպսից պատրացտված չորս աճյունասափորներ, ոչ մեծ պատկերներ և վարդագույն կրաքարից փարավոնի արձանիկը։ Քանդակի որոշ մասերի կորուստը չի խանգառում վերագնգնելու ամբողջական պատկերը, իսկ նրա փոքր չափը հնարավորություն է տալիս գնահատելու նրա ճշգրիտ ամբողջական կազմությունը։ Թագավորի նկարում ակնհայտ է այն տենդենցը, որը իդիալական է դարձնում փարավոնին, որն էլ ավանդական է նամանատիպ նկարների համար։ Այնուամենայնիվ համարյա անորսալի է դարձնում փարավոնի դեմքի առանձնահատկությունները՝ բարակ, ոչ մեծ քթով, լքը այտերով, որոնց վրա նկատվում են թեթևակի կնճիռներ, բեղեր, որոնք ամբողջական են և կախված, հստակ ընդգծված շրթունքներ։ Թագավորական իշխանության ատրիբուտ է համարվում գավազանը, գալարած օձը փարավոնի գլխին (կեղծամի վրա երևում էր մարացման հետքը), մորուքը (կրկին պահպանվել են միայն հետքերը) և բազե Հորի պատկերը, որը, ինչպես և Խաֆրի արձանիկի վրա, ծածկում է իր երկրային մարմանավորման գլուխը։

Այս հատկանիշների շնորհիվ, փարավոնը նախկինում անհայտ էր, դարձավ ամենահիմնավորված թագավորը Հին թագավորությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2431 — 2420 (selon Allen и Beckerath); 2460—2455 (selon Krauss); 2475—2474 (selon Redford); 2418—2408 (selon Málek); 2435—2432 (selon Dodson)
  2. Манефон. Египтика. Книга I, V Династия

Գրականություն խմբագրել

  • История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Часть 2. Передняя Азия. Египет / Под редакцией Г. М. Бонгард-Левина. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1988. — 623 с. — 25 000 экз.
  • Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.
V դինաստիա
Նախորդ։
Շեպսեսկարա
Եգիպտական փարավոն
մատավոր Ք․ա 2456 — Ք․ա․ 2445
Հաջորդը։
Նիուսերրա