Ներքին Սասունաշենի ջրամբար

Ներքին Սասունաշենի ջրամբար, ջրամբար ՀՀ Արագածոտնի մարզում՝ Ներքին Սասնաշեն գյուղի մոտ՝ 1770 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1963 թվականին։ Մակերեսը 0,18 կմ² է, միջին խորությունը՝ 6,5 մ, ջրատարողությունը՝ 1,15 միլիոն մ³, օգտակարը՝ 0,78 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային և անձրևային է։ Հոսքի կարգավորումը սեզոնային է։ Պատվարը քարալիցքային է, առավելագույն բարձրությունը՝ 20 մ, երկարությունը՝ 150 մ։ Ջրթողքը 0,97 մ³/վ է։

Ներքին Սասունաշենի ջրամբար
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Արագածոտնի մարզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։