Ներսես պատրիկ
Ներսես պատրիկ (Նարսես ներքինի[4], հուն․՝ Ναρσής, 478, Կոստանդնուպոլիս - 574[1] կամ 568[2], Հռոմ[3]), հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել կայսր Հուստինիանոս I-ի (527-565) արքունիքում։ Եղել է պետական գանձապահ Բյուզանդիայում[4]։
Ներսես պատրիկ Նարսես | ||
| ||
---|---|---|
| ||
555 - | ||
Մասնագիտություն՝ | սպա և ռազմական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 478 | |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս | |
Վախճանի օր | 574[1] կամ 568[2] | |
Վախճանի վայր | Հռոմ[3] | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կենսագրություն
խմբագրելԸստ Պրոկոպիոս Կեսարացու Ներսեսը ծագումով Պարսկահայաստանից էր[5]։
Գործունեությունը
խմբագրել530 թվականին, Սատաղի ճակատամարտից հետո, որպես կայսերական գանձապահ, Կոստանդնուպոլսում իր մոտ ընդունել է հռոմեացիների կողմը անցած Ներսեսին ու Հրահատին (Արատիոս) և մեծ քանակությամբ դրամ նվիրել նրանց։ Սահակը (Իսաակեսը)՝ Ներսեսի ու Արատիոսի կրտսեր եղբայրը իմանալով դա, գաղտնի բանակցությունների մեջ է մտնում հռոմեացիների հետ և Թեոդուսպոլսի սահմաններին մոտ գտնվող Բոլոս ամրոցը հանձնում է նրանց՝ գիշերով գաղտնի բացելով ամրոցի դարպասը[5]։
Աչքի է ընկել 532 թվականին, «Նիկա» ապստամբության ճնշման ժամանակ։ 536 թվականին եղել է զորավար Բելիսարիոսի օգնականը Հյուսիսային Աֆրիկայում։ 538-539 թվականներին զորքով, որի զգալի մասը կազմված էր հայ ռազմիկներից և հրամանատարներից, ուղարկվել է Իտալիա՝ գոթերի դեմ պատերազմում Բելիսարիոսին օգնության, սակայն, գժտվելով նրա հետ, ետ է կանչվել։ Իտալիայում բյուգանդական կայսրության խախտված դիրքերը վերականգնելու նպատակով Հոատինիանոս I-ը Ներսեսին, իբրև գլխավոր հրամանատար, վերստին ուղարկել է Իտալիա։ 552 թվականին Ներսեսը մի քանի ճակատամարտում ջախջախել է գոթերին, գրավել Հռոմը, Իտալիայի մեծագույն մասը ենթարկել կայսրությանը։ 554 թվականին գլխովին ջախջախել է Իտալիա ներխուժած ֆրանկների և ալեմանների 75 հազարանոց զորքը։ 555 թվականին Ներսեսը նշանակվել է Իտալիայի կառավարիչ։ Վերականգնել և բարեկարգել է Իտալիայի շատ քաղաքներ, այդ թվում՝ Հռոմը, Ռավեննան, Մեդիոլանումը (այժմ՝ Միլան) և այլն։ Վարել է ստրկատիրությունը և հռոմեական հարկային համակարգը վերականգնելու քաղաքականություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Нарзес (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXа. — С. 567.
- ↑ 4,0 4,1 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին Հ. 5 ։ Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի», խմբ.՝ Գ.Խ.Սարգսյան։ ՀՍԱՀ ԳԱ Պատմության. ին-տ. Երևան։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1967., էջ 322, 325 ծանոթ․
- ↑ 5,0 5,1 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին Հ. 5 ։ Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի», խմբ.՝ Գ.Խ.Սարգսյան։ ՀՍԱՀ ԳԱ Պատմության. ին-տ. Երևան։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1967., էջ 42
Աղբյուրներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 208)։ |