Ներսես Տեր-Ներսիսյան

հայագետ, հրապարակագիր, մանկավարժ

Ներսես Բաբկենի Տեր-Ներսիսյան (Արտաշես-Ստեփան Տեր-Ներսիսյան, նոյեմբերի 16, 1920(1920-11-16), Բեռլին, Վայմարյան Հանրապետություն - դեկտեմբերի 24, 2006(2006-12-24), Գյումրի, Հայաստան[2]), հայագետ, հրապարակագիր, մանկավարժ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1940 թվականից), ծայրագույն վարդապետ և գավազանակիր 1960 թվականից)։

Ներսես Տեր-Ներսիսյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1920(1920-11-16)
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 24, 2006(2006-12-24) (86 տարեկան)
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունարքեպիսկոպոս, հայագետ, մանկավարժ և կաթոլիկ քահանա
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս և տիտղոսակիր արքեպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Արտաշես-Ստեփան Տեր-Ներսիսյանը ծնվել է Բեռլինում։ Սովորել է Բուխարեստի և Սոֆիայի հայկական դպրոցներում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1933—1939 թթ.), ավարտել Հռոմի Գրիգորյան համալսարանը (1947 թ.)։ Եղել է «Մխիթարյան ընտանիք» ամսագրի խմբագիր (1948-1952 թթ.), «Բազմավեպ»-ի խմբագրապետ (1957-1979 թթ., ընդհատումներով), միաբանության ընդհանուր քարտուղար (1964-1976 թթ., 1982 թվականից առ այսօր), ձեռագրատան տնօրեն (1976-1982 թթ.)։ Երկար տարիներ դասավանդել է Սուրբ Ղազարի ժառանգավորաց դպրեվանքում և Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Հրատարակել է Առաքել Սյունեցու «Դրախտագիրք»-ը (1956, առաջաբանը, ուսումնասիրությունը և բառարանը՝ Տեր-Ներսիսյանի), Մխիթար Սեբաստացու «Մտածությունք ի վերա բանից փրկչին» (1969, առաջաբանը Տեր-Ներսիսյանի) ժողովածուն և այլն։ Առանձին հոդվածաշարերով անդրադարձել է Դանթեի «Աստվածային կատակերգության» հայերեն թարգմանությանը, Ոսկան Երևանցու քերականական ըմբռնումներին, Մխիթարյան միաբանության պատմությանը, հայոց լեզվի ուղղագրության հարցերին և այլն։ 1991-2005 թթ եղել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդը և այդ ժամանակ Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցի կառուցելու գաղափարը և առաջին քայլերն է իրականացրել։

Մահացել է 2006 թվականին Գյումրիում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Ներսես Տեր-Ներսեսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 683