Ներսես Կագրամանով

հայ լրագրող

Ներսես Ոսկանի Կագրամանով (Ղահրամանյան) (մարտի 23 (հին տոմարով՝ ապրիլի 4), 1910, Բաքու, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական Կայսրություն - նոյեմբերի 30, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ թատերագետ և լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), ԽՄԿԿ անդամ (1938Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]:

Ներսես Ոսկանի Կագրամանով
Ծնվել էմարտի 23, 1910(1910-03-23)
ԾննդավայրԲաքու, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական Կայսրություն
Մահացել էնոյեմբերի 30, 1987
(77 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the USSR.png ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլրագրող և թատերագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

1939 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941-1945 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, եղել է 45-րդ բանակի «Մարտական աստղ» և 89-րդ Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի խմբագիր և գրական աշխատող, խմբագրել է նաև 133-րդ Կրեմենչուկ-Զնամենսկյան դիվիզիայի թերթը: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով: 1966 թվականից ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում ավագ գիտաշխատող է։ Գեղարվեստական նովելի միջազգային մրցույթի դափնեկիր է (Չեխոսլովակիա, 1960)։ Եղել է Երևանի ռուսական թատրոնի տնօրեն (1954-1956), հայկական հեռուստատեսության ստուդիայի տնօրեն (1956-1966

ԵրկերԽմբագրել

  • «Շրջանային թատրոնների բեմերում» (1968),
  • «Հինգ դիմանկար» (1972),
  • «Օստրովսկու դրամատուրգիան հայ բեմում» (ռուս., 1973),
  • «Ռուս դասականները հայ բեմում» (ռուս., 1976) և այլ գրքերի հեղինակ է։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153