Ներսես Երևանցի Հովհաննեսի (1655-1705), հայ եկեղեցական և քաղաքական գործիչ։ Ավարտել է Հռոմի Ուրբանյան վարժարանը (16771679 թվականին Լվովում ձեռնադրվել է վարդապետ։ 1686 թվականին Բուդան թուրքական լծից ազատագրելու գործին մատուցած ծառայության համար (վերծանել և թարգմանել է պաշարված քաղաքից հայ քահանայի ուղարկած հայերեն գաղտնագիր ռազմական տեղեկությունները) նշանակվել է ավստրիական արքունիքի մատռնապետ (կապելան), ապա՝ Վիեննայի Սուրբ Ստեփանոս Նախավկայի տաճարի կանոնիկոս։ Ծանոթ է եղել հայ մելիքների ազատագրական ձգտումներին և միջնորդ դարձել Իսրայել Օրու և ավստրիացի կայսր Լեոպոլդ 1-ինի միջև։

Ներսես Երևանցի
Ծնվել է1655
Մահացել է1705
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 253