Ներսես Բաբալյան

հայ բժիշկ, փոխգնդապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ներսես Ավետի Բաբալյան (1908, Բաքու, Ռուսական կայսրություն - 1959), հայ բժիշկ, փոխգնդապետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ԽՄԿԿ անդամ (1940

Ներսես Բաբալյան
Ծնվել է1908
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1959
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931)
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1923 թվականից սկսել է աշխատել. եղել է ցրիչ, էլեկտրամանտյոր։ Միաժամանակ ստացել է միջնակարգ կրթություն, իսկ 1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և առողջապահական բաժնի վարիչի պաշտոնով աշխատանքի ուղարկվել Գորիսի շրջան։

1932 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել 57-րդ հրաձգային դիվիզիայի 57-րդ հրետանային գնդում որպես կրտսեր բժիշկ։ 1933 թվականին զինծառայությունն ավարտվում է։ Նույն պաշտոնով կրկին ուղարկվում է Գորիս։ 1935 թվականին տեղափոխվում է Բաքու, աշխատում որպես բժիշկ։ 1937 թվականի հունվարին նորից կանչվում է բանակ և բուժծառայության ուղարկվում Հեռավոր Արևելք։ 1940 թվականին զորացրվում է և նշանակվում Ադրբեջանական ԽՍՀ պետական հսկողության ժողկոմատի գլխավոր հսկիչ։ Այս պաշտոնում մնում է մինչև պատերազմն սկսելը։

1941 թվականի հունիսի 27-ին կամավոր մեկնում է բանակ։ Նշանակվում է № 1550 հոսպիտալի պետ, որին հետագայում միացվում է № 1551 հոսպիտալը։ Կովկասյան ռազմաճակատում գերմանացիների պարտությունից հետո հոսպիտալն անցնում է Առաջին ուկրաինական ռազմաճակատի, իսկ 1944 թվականին՝ Առաջին բելոռուսական ռազմաճակատի տնօրինության տակ, ուր և Ներսես Բաբալյանն աշխատել է մինչև պատերազմի ավարտը։ Կորոստեն քաղաքի մոտերքում, որպես տեսակավորող հոսպիտալի պետ, գլխավորում է մյուս հոսպիտալների բոլոր վիրավոևների ընդունումը։ Հենց այստեղ բժիշկ Ներսես Բաբալյանը մի առանձին խումբ է կազմում և ետ մղում բենդերովցիների հարձակումները։ Ծանր վիրավորվում է և կոնտուզիա ստանում։

Բանակից զորացրվում է 1945 թվականի դեկտեմբերին։ Նույն ամսին էլ նշանակվում է Դիլիջանի տուբառողջարանի գլխավոր բժիշկ, իսկ 1954 թվականին՝ Գագրայի «Արմենիա» առողջարանի գլխավոր բժիշկ։

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։ ԼԺՀ կառավարության կողմից արժանացել է «Լեհական Ժողովրդական Հանրապետության խաչ» շքանշանի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 47-48։