Ներսես Աշտարակեցու հուշարձան (Աշտարակ)
հուշարձան Աշտարակում
Ներսես Աշտարակեցու հուշարձան, հուշարձան նվիրված Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցուն։ Գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կենտրոնում՝ Ներսես Աշտարակեցու հրապարակում։
Ներսես Աշտարակեցու հուշարձան | |
---|---|
Ներսես Աշտարակեցու հուշարձանը Աշտարակի համանուն հրապարակում | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Գետիկ Բաղդասարյան և Ջիմ Թորոսյան |
Ստեղծում | 2007 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Աշտարակ |
Շինության ձև | արձան |
Նյութ | բազալտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Nerses Ashtaraketsi Monument, Ashtarak Վիքիպահեստում |
Տվյալներ
խմբագրելՀուշարձանը տեղադրվել է 2007 թվականին[1]։ Քանդակագործն արձանի վրա աշխատել է 4 տարի։ Արձանը կերտված է 4 կտոր բազալտից, ունի 5 մետր բարձրություն, պատվանդանի հետ միասին նրա բարձրությունը 6 մետրից ավելի է[2]։
2009 թվականին արվեստի բնագավառի 7 անվանակարգում ներկայացված 19 աշխատանքների մեջ Գետիկ Բաղդասարյանի «Ներսես Աշտարակեցի» քանդակն արժանացել է Պողոսյան մրցանակի։