Ներմետաղական միացություններ

Ներմետաղական միացություններ, մետաղական միացություններ, ներմետաղական ֆազեր, մետալիդներ, քիմիական միացություններ, որոնցում ատոմները միացած են մետաղական կապերով։ Սովորաբար մետաղների միացություններն են իրար հետ և ունեն մետաղներին բնորոշ հատկություններ՝ էլեկտրահաղորդականության ջերմաստիճանային բացասական գործակից, բարձր էլեկտրահաղորդականություն և ջերմահաղորդականություն, մետաղական փայլ (լույսի համար անթափանց են) են։ Ներմետաղական միացությունները մեծ մասամբ ունեն փոփոխական (բերթոլիդներ), երբեմն՝ կայուն (դալթոնիդներ) բաղադրություն։ Ներմետաղական միացություններ են նաև և նման միացությունները, որոնցում քիմիական կապերը մասնակի մետաղական են։ Կապի մետաղական բնույթը մեծ է Կուրնակովի միացություններում՝ և այլն, որոնցում ատոմներն ունեն խիտ ծրարավորված դասավորություն։ Իրարից անգամ տարբերվող ատոմական շառավիղներ ունեցող մետաղները առաջացնում են Լավեսի ֆազեր՝ են (գերմանացի գիտնական Ֆ․ Լավես, 1934)։ Անցումային տարրերի և -ի առաջացրած ներմետաղական միացությունների բաղադրությունը որոշվում է արժեքական էլեկտրոնների թվի և կառուցվածքային բջջում գտնվող ատոմների թվի հարաբերությամբ (հաստատել է անգլացի գիտնական Ու․ Յում-Ռոզերին, 1926–ի դեպքում առաջանում է ծավալակենտրոն 21 խորանարդային (-ֆազեր), -ի դեպքում՝ նիստակենտրոն խորանարդային (-ֆազեր), -ի դեպքում՝ հեքսագոնալային (-ֆազեր) կառուցվածք։ Յում-Ռոզերիի ֆազերը (էլեկտրոնային միացություններ) տարածված են բրոնզանման և արույրանման համաձուլվածքներում։ Ներմետաղական միացությունները կիրառվում են որպես մագնիսական նյութեր, կիսահաղորդիչներ և գերհաղորդիչներ, ջերմակայուն համաձուլվածքների, բարձրամրության կառուցվածքային նյութերի, տպագրական համաձուլվածքների կարևոր բաղադրիչներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 250 CC BY-SA icon 80x15.png