Ներհատիչ մեքենա, ստորգետնյա արդյունահանման դեպքում օգտակար հանածոյի (հաճախ ածխի) հանքաշերտում հատում կատարող հանքային մեքենա։ Հատումը հեշտացնում է հանքաշերտի մնացած մասի պոկումը մեխանիկական միջոցներով կամ պայթեցմամբ։ Ներհատիչ մեքենան կարող է աշխատել հարթ, թեք և ուղղաձիգ հանքաշերտերում։ Ներհատիչ մեքենայի աշխատանքային օրգանը բարն է, որը բաղկացած է ուղղատու շրջանակից և դրա ներսում շարժվող կտրող շղթայից։ Վերջինս հավաքվում է բռունցքներից՝ դրանց մեջ ներդրված ատամիկներով։ Ներհատիչ մեքենայի տեղափոխումը հանքախորշի երկայնքով կատարվում է մեքենայի թմբուկի վրա փաթաթվող մետաղաճոպանի օգնությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 250