Ներկարար (թռչուն)

թռչունների տեսակներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներկարար (այլ կիրառումներ)

Ներկարար (լատին․՝ Coracias garrulus), եվրոպական ներկարար, ներկարարների ընտանիքի թռչուն։

At Hesaraghatta Lake
In South India
In Romania
Kruger National Park (South Africa)

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը մինչև 34 սանտիմետր է, քաշը՝ 180-200 գրամ։ Փետրավորումը կոշտ է, կապտականաչ, մեջքը և թևերը (վերևից)՝ ժանգադարչնագույն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է (ապրիլի վերջերից մինչև սեպտեմբեր) բանջարանոցներում, այգիներում և առավելապես տափաստաններում ու կիսաանապատներում՝ մինչև 2500 մետր բարձրության վրա։

Բնադրում խմբագրել

Ներկարարները բնադրում են փչակներում կամ դարավանդներում, գետնափոր բներում։ Դնում է 4-6 սպիտակ ձու, թխսում 18-19 օր։

Սննդառություն խմբագրել

Սնվում է միջատներով, փոքր անողնաշարավորներով, մանր կրծողներով, ամռան վերջին՝ նաև խաղողով։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներկարար (թռչուն)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներկարար (թռչուն)» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 248