Ներդրյալ նախադասություն

Ներդրյալ նախադասություն, որևէ նախադասության կազմի մեջ լրացուցիչ կերպով դրվող, առանձնակի հնչերանգ ունեցող նախադասություն, որը, սակայն, չի խախտում հիմնական նախադասության ընդհանուր հնչերանգը։ Ներդրյալ նախադասությունների միջոցով կողմնակիորեն տրվում են լրացուցիչ բացատրություններ, արվում են ճշգրտումներ, հավելումներ՝ հիմնական ամբողջ նախադասության կամ նրա առանձին կազմիչ մասերի համար, օրինակ, «ժամանակին կավարտվի շենքի կառուցումը (կառուցողները ջանասեր ու բարեխիղճ մարդիկ են)», «Ես մի առանձին կարոտով եմ սպասում աշնանը (այն մեզանում սքանչելի է)», «Լեռնագնացները (նրանց խումբը բաղկացած էր քսանհինգ հոգուց) շուտով հասան նախանշված լեռնագագաթին»։ Ներդրյալ նախադասությունները լինում են վերջադաս և միջադաս։ Մասնավորապես տաղերգություններում կարող են լինել նաե նախադաս։ Գրավոր խոսքում սովորաբար առնվում են փակագծերի մեջ երբեմն էլ առնվում են փակագծերի մեջ, երբեմն էլ առանձնացվում ստորակետով ու գծով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 245