Ներգալ
Ներգալ, նևրգաղ, պատերազմի, արյունահեղությունների, հիվանդությունների և մահվան աստվածը Բաբելոնում։ Նույնացվել է Մարս մոլորակին։ Հետագայում մարմնավորել է Մարդուկ աստծու ուժը։ Պատկերվել է մարդու գլխով և թևավոր առյուծի տեսքով (սովորաբար նրա անդրին դրվել է արքունի պալատների ու տաճարների մուտքերի մոտ)։ Գլխավոր տաճարատեղին եղել է Քութու քաղաքը։
Պաշտամունքը Հայասայում
խմբագրելԽեթական աղբյուրներից հայտնի է, որ Ներգալը պաշտվել է նաև Հայասայում։ Այն գրվել է սեպագրով U.GUR ձևով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներգալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 242)։ |