Նետող մեքենաներ, հին և միջին դարերում թշնամու կենդանի ուժը ոչնչացնելու և պաշտպանական կառույցներն ավերելու նպատակով կիրառվող ռազմական մեքենաներ։ Նետող մեքենաների կառուցվածքը հիմնված է ոլորված և ձգված թելքերի (ջիլեր, մազեր ևն) էներգիայի օգտագործման վրա։ Նետող մեքենաներ հայտնի էին դեռ Հին Արևելքում (Ասորեստանում, Հնդկաստանում և այլն), Հին Հունաստանում և հատկապես Հին Հռոմում։ Այդ մեքենաները բաժանվում էին կատապուլտների և բալիստների։ V դարում Բյուզանդիայում սկսեցին կիրառել նետող մեքենաների նոր տեսակ՝ ֆրոնդիբոլը։

Տրեբուշե
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 241