Կենի
Taxus baccata MHNT.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Gymnospermae)
Դաս Coniferae
Ընտանիք Կենազգիներ (Taxaceae)
Ցեղ Կենի (Taxus)
L., 1753

Կենի, կարմրածառ, գեղձի, բզենի (լատ.՝ Taxus), կենազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի ցեղ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Բարձրությունը՝ 10-20 (25) մ է։ Տերևները հերթադիր են՝ խիտ դասավորված երկու շարքով, մուգ կանաչ։ Կոները միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտղանման։ Սաղարթը խիտ է։ Ապրում է 2-3 հազար տարի։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կանաչ գույնի։ Արական հասկիկները (միկրոստրոբիլները) միայնակ են, գնդաձև։ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տեսքով։ Բույսը թունավոր է, պարունակում է տաքսին ալկալոիդ։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 8), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • Կենի սովորական կամհատապտղային (T. baccata)

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի շրջաններում, Զանգեզուրում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է Ախնաբադի ձորում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Հայաստանում տարածված է սովորական կամ հատապտղային կենին (Taxus baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև գեղձի, բզենի, նետածառ,մահեկ։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000-1800 մ բարձրություններում), առաջացնում մաքուր ծառուտներ։ Ամենամեծը (25 սմ) գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում։

ՆշանակությունԽմբագրել

Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։ Օգտագործվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Ասեղնատերևները, կոները և ընձյուղները պարունակում են տաքսին ալկալոիդ, տերևները՝ նաև եթերայուղեր։ Բույսն ամբողջովին թունավոր է։ Մեղրատու է։ Երրորդային դարաշրջանի մնացորդ է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 366  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։