Նետախոտ նետախոտանման

բույսերի տեսակ
(Վերահղված է Նետախոտ սովորականից)

Նետախոտ նետախոտանման (լատին․՝ Sagittaria sagittifolia L.), հովվափողազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նետախոտ նետախոտանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովվափողազգիներ
Տեսակ Նետախոտ նետախոտանման
Լատիներեն անվանում
Sagittaria sagittifolia L.
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա ջրային կամ ճահճային հետերոֆիլ բույս է, ստորգետնյա պալարանման կոճղարմատով։ Լողացող տերևները երկարավուն-նշնաձև են, ձվաձև կամ էլիսաձև, երկու մոտեցած կարճ բլթակներով, ստորջրյա տերևները նստադիր են, թափանցիկ, բութ, վերջրյա տերևները՝ նետանման-եռանկյուն։ Ծաղկաբույլը պարզ կամ ճյուղավորված է։ Պսակաթերթերը սպիտակ են։ Պտղիկները՝ կլորավուն, ուղիղ կտուցով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Լոռու (Օրան-Լորի) և Երևանի (Սայաթ-Նովա, Սարվանլար) ֆլորիսկական շրջաններում։ Աճում է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Սիբիրում, Ճապոնիայում, Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին միջին լռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1500 մ բարձրությունների վրա, ճահիճներում, ծանծաղ լճերի, ջրավազանների ափերին, բրնձի դաշտերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում հունիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետախոտ նետախոտանման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետախոտ նետախոտանման» հոդվածին։