Նեռլենս Նոել (անգլ.՝ Nerlens Noel, ծնվ.՝ ապրիլի 10, 1994 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» ակումբում։ 2012 թվականի դրությամբ համարվել է լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը Միացյալ Նահանգներում։

Նեռլենս Նոել
Nerlens Noel

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս
Դիրքը Կենտրոնական
Համար № 3
Ի ծնե տրված անունը Նեռլենս Նոել
Nerlens Noel
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1994 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էվերեթ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աներիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Էվերեթի ավագ դպրոց (Էվերեթ. Մասաչուսեթս)
համալսարան Կենտուկիի համալսարան (2012–2013)
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 6-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Օռլեանս Պելիկանս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2013–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕկլահոմա Սիթի Թանդեր (2018–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2020-այժմ)
Մրցանակներ

  • All-SEC առաջին թիմ (2013)
  • SEC տարվա նորեկ (2013)
  • McDonald's All-American (2012)

Ուսանողական կարիերան անցկացրել է Կենտուկիի համալսարանում՝ 2012–2013 թթ.։ Նոելի ուսանողական կարիերան, սակայն, ժամանակից շուտ է ավարտվում՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Համապատասխանելով բոլոր չափանիշներին՝ Նոելը դառնում է 2013 թվականի NBA դրավթի թեկնածու՝ համարվելով պոտենցիալ համար 1 ընտրություն։ Նոելն ընտրվում է 6-րդը՝ «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբի կողմից, որից հետո փոխանակվում է «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» խաղարկող Ջրու Հոլիդեյի հետ[1]։

Նոելը ծնվել է Հայիթիից Միացյալ Նահանգներ գաղթած ծնողների ընտանիքում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թերի Թուհի (2013 թ․ հունիսի 28). «NBA դրաֆթ. Սիքսերսը ձեռք է բերում Նեռլենս Նոելին». «Սիլիկոն վելի Մերկուրի նյուզ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  2. Փիթ Թամել (մարտի 10, 2012) Բոլորը Նեռլենս Նոելից մի մաս են ուզում. «Նյու Յորք Թայմզ»

Արտաքին հղումներ խմբագրել