Նեշ Քլարենս (անգլ.՝ Clarence Nash, դեկտեմբերի 7, 1904(1904-12-07)[1][2], Watonga, Օկլահոմա, ԱՄՆ - փետրվարի 20, 1985(1985-02-20)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորող դերասան։ Դոնալդ բադի առաջին պաշտոնական ձայնը այս կերպարի հայտնվելուց ի վեր (1934) մինչև 1983 թվականը։

Նեշ Քլարենս
անգլ.՝ Clarence Nash
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1904(1904-12-07)[1][2]
ԾննդավայրWatonga, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 20, 1985(1985-02-20)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանSan Fernando Mission Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, երգիչ, կրկնօրինակող, հնչյունավորող և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
«Ինքփոթ» մրցանակաբաշխություն և Դիսնեյի լեգենդներ[3]
Clarence Nash Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Քլարենս Չարլզ Նեշը ծնվել է 1904 թվականի դեկտեմբերի 7-ին Օկլահոմա նահանգի Ուաթոնգ քաղաքում։ Դեռևս դեռահաս ծնողների հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ապրուստ է վաստակել՝ Լոս Անջելեսի դպրոցների մոտ պոնիի լծված կառքով պտտվելով և թռչունների ու կենդանիների ձայները նմանակելով[4]։ 1920-ական թվականների վերջին KHJ ռադիոկայանում վարել է The Merrymakers սեփական շոուն։ 1932 թվականին նրան անձամբ նկատել է Ուոլթ Դիսնեյը, որը Նեշին հրավիրել է լսումների՝ հիացած լինելով դերասանի ձայնով։ Նեշը որպես հնչյունավորող դերասան աշխատանք է ստացել Դիսնեյ ստուդիայում, և նրա առաջին աշխատանքը դարձել է «Փոքրիկ իմաստուն հավիկը» մուլտֆիլմը, որտեղ հնչյունավորել է նոր կերպարին՝ Դոնալդ բադին։ Նեշը դարձել է այս կերպարի պաշտոնական ձայնը և նրան հնչյունավորել է կես դար։ Այն բանի շնորհիվ, որ Դոնալդ բադի ձայնը չափազանց անսովոր էր, ինքնատիպ, ինչպես ընկալման, այնպես էլ պատճենման համար, Նեշը ինքն է կրկնօրինակել Դոնալդին այլ երկրներում նրա մասնակցությամբ մուլտֆիլմեր ցուցադրելու համար («Ես սովորել եմ կռնչալ ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ճապոներեն, գերմաներեն և չինարեն»,- ասել է նա)՝ օգտագործելով հնչյունային այբուբենը[4]։

1937 թվականին գումար կուտակելով՝ Նեշը կնոջ հետ տուն է գնել Գլենդել քաղաքում, որտեղ և ապրել է ամբողջ կյանքում («Մենք չենք ամուսնացել փողի պատճառով. ես ունեի 10 ցենտ, Մարգարեթը՝ 50»,- ասել է նա»)[5]։ 1950-ական թվականների կեսերին Նեշը էկրանին սկսել է զգալիորեն ավելի քիչ հայտնվել, 1971 թվականին թոշակի է գնացել[5], չնայած 1980-ականների սկզբին ևս մեկ անգամ հայտնվել է էկրաններին։ Բացի հնչյունավորող դերասանի պաշտոնական աշխատանքից, Նեշը կամավոր այցելել է մանկական հիվանդանոցներ, մանկատներ՝ պարզապես ծանր հիվանդ երեխաներին Դոնալդ բադի ձայնով զվարճացնելու համար[5]։

Երբ պարզ է դարձել, որ տարիքի պատճառով Նեշը շուտով չի կարողանա հնչյունավորել Դոնալդ բադին, նա մի քանի դերասաններից խումբ է հավաքել, որոնց սկսել է սովորեցնել Դոնալդի անկրկնելի ձայնը։ Այս դժվարին գործում ամենամեծ հաջողությունները ցույց է տվել Թոնի Անսելմոն, որը և այս պաշտոնում դարձել է Նեշին հաջորդողը[6]․ 1986 թվականից մինչև այսօր Անսելմոն Դոնալդ բադի պաշտոնական ձայնն է։

1983 թվականին Նեշը ստացել է «Վինզոր Մաքքեյի» մրցանակը։

Անձնական կյանք և մահԽմբագրել

1930 թվականի հունվարի 25-ին Նեշ Քլարենսը ամուսնացել է Մարգարեթ Ի․ Շիմանսի հետ (1910-1993)։ Ամուսինները 55 տարի ապրել են միասին, մինչև դերասանի մահը։ Զույգը ունեցել է երկու դուստր՝ Քեյ Հյուզը և Պեգի Հալբրատը։

1985 թվականի փետրվարի 20-ին Նեշ Քլարենսը մահացել է Providence Saint Joseph Medical Center հիվանդանոցում (Բըրբանք) լեյկեմիայից[4]։ Թաղված է San Fernando Mission Cemetery գերեզմանատանը (Միշն Հիլզ)։ Նեշի մահից ութ տարի անց մահացել է Մարգարեթը, նրանք թաղված են կողք-կողքի, նրանց գերեզմանաքարի վրա ստիլիզացված սրտի ֆոնի վրա պատկերված են Դոնալդ և Դեյզի բադերը՝ իրար ձեռք բռնած։

Մահվան պահին Նեշը բացի երկու դստրերից ունեցել է ութ թոռ և հինգ ծոռ[4]։

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

Կես դար տևած իր կարիերայի ընթացքում Նեշ Քլարենսը հնչյունավորել է գրեթե 200 մուլտֆիլմեր և մուլտսերիալներ՝ շատ դեպքերում տիտրերում առանց հիշատակելու։

Մուլտֆիլմեր և մուլտսերիալներԽմբագրել

  • 1934՝ Փոքրիկ իմաստուն հավիկը / The Wise Little Hen՝ Դոնալդ բադ
  • 1934՝ Համերգ որբերի համար / Orphan's Benefit՝ Դոնալդ բադ
  • 1934՝ Շներ առևանգողը / The Dognapper՝ Միկի Մաուս / Դոնալդ բադ
  • 1935՝ Համերգ / The Band Concert՝ Դոնալդ բադ
  • 1935՝ Միկկի հրշեջ խումբը / Mickey's Fire Brigade՝ Դոնալդ բադ
  • 1936՝ Միկի Մաուսը և պոլո խաղի թիմը / Mickey's Polo Team՝ Դոնալդ բադ
  • 1936՝ Տեղափոխման օր / Moving Day՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Դոն Դոնալդ / Don Donald՝ Դոնալդ բադ / Դեյզի Դակ
  • 1937՝ Միկին և մրցակիցները / Mickey's Amateurs՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Ժամանակակից գյուտեր / Modern Inventions՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Հանգիստ Հավայան կղզիներում / Hawaiian Holiday՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Ժամացույցներ մաքրող / Clock Cleaners՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Դոնալդի ջայլամը / Donald's Ostrich՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Միայնակ ուրվականներ / Lonesome Ghosts՝ Դոնալդ բադ
  • 1938՝ Նավաշինարարներ / Boat Builders՝ Դոնալդ բադ
  • 1938՝ Դոնալդի զարմիկները / Donald's Nephews՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1938՝ Միկիի վագոնիկը / Mickey's Trailer՝ Դոնալդ բադ
  • 1938՝ Մայր սագը գնում է Հոլիվուդ / Mother Goose Goes Hollywood՝ Դոնալդ բադ
  • 1939՝ Դոնալդի զարմիկները / Donald's Cousin Gus՝ Դոնալդ բադ
  • 1940՝ Պինոկիո / Pinocchio՝ արձան / կապիկներ
  • 1941՝ 90-ականների ոճով / The Nifty Nineties՝ Դոնալդ բադ / Դեյզի Դակ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1942՝ Դոնալդի որոշումը / Donald's Decision՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Բոլորը միասին / All Together՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Սիմֆոնիկ ժամ/ Symphony Hour՝ Դոնալդ բադ
  • 1942` Դոնալդի ծառայությունը / Donald Gets Drafted՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Ֆյուրեյի դեմքը / Der Fuehrer's Face՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Նոր ոգի / The New Spirit՝ Դոնալդ բադ
  • 1943՝ Ներքին պաշտպանություն / Home Defense՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1943՝ 43-րդ տարվա ոգին / The Spirit of '43՝ Դոնալդ բադ
  • 1944՝ Դոնալդ Դակը և գորիլան / Donald Duck and the Gorilla՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1944՝ Բադ-Կոմանդոս / Commando Duck՝ Դոնալդ բադ
  • 1944՝ Երեք կաբալյերոները / The Three Caballeros՝ Դոնալդ բադ
  • 1945՝ Դոնալդի ոճրագործությունը / Donald's Crime՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1946՝ Հարավի երգը / Song of the South՝ պարոն Սիալիա
  • 1947՝ Դոնալդի երկընտրանքը/ Donald's Dilemma՝ Դոնալդ բադ
  • 1947՝ Ուրախներն ու անհոգները / Fun and Fancy Free՝ Դոնալդ բադ / Կատու
  • 1948՝ Նախաճաշ երեքի համար / Three for Breakfast՝ Դոնալդ բադ
  • 1948՝ Թեյ 200 հոգու համար / Tea for Two Hundred՝ Դոնալդ բադ
  • 1949՝ Պաշար ձմեռվա համար / Winter Storage՝ Դոնալդ բադ
  • 1949՝ Խաղալիքների սիրահարները / Toy Tinkers՝ Դոնալդ բադ
  • 1952՝ Դրամապանակ կամ կյանք / Trick or Treat՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1953՝ Դոնալդի երիտասարդության շատրվանը / Don's Fountain of Youth՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1953՝ Խիստ արջը / Rugged Bear՝ Դոնալդ բադ
  • 1953՝ Աշխատանք ընկույզի համար / Working for Peanuts՝ Դոնալդ բադ
  • 1955՝ Որսն արգելված է / No Hunting՝ Դոնալդ բադ
  • 1955՝ Ծառի վրա / Up a Tree՝ Դոնալդ բադ
  • 1956՝ Չիպը տախտակամածի վրա / Chips Ahoy՝ Դոնալդ բադ
  • 1961՝ 101 դալմատին / One Hundred and One Dalmatians՝ երկրորդական կերպարներ
  • 1981՝ Աղվեսն ու որսաշունը / The Fox and the Hound՝ արջի մռնչոց
  • 1983՝ Միկիի սուրբծննդյան պատմությունը / Mickey's Christmas Carol՝ Ֆրեդը, Էբենեզեր Սկրուժի եղբորորդին (Դոնալդ բադ)

Այլ աշխատանքներԽմբագրել

  • 1941՝ Անզիջող վիշապը / The Reluctant Dragon՝ Կամեո / Դոնալդ բադ
  • 1952՝ Աշխարհի ամենամեծ շոուն / The Greatest Show on Earth՝ Հանդիսատեսը կրկեսում(տիտրերում նշված չէ)
  • 1956՝ Օր Դոնալդ բադի կյանքից / A Day in the Life of Donald Duck (մուլտսերիալի էպիզոդ «Դիսնեյլենդ»)՝ այստեղ անիմացիոն Դոնալդը անձամբ է հանդիպում Քլարենս Նեշի հետ, և նրանք զրույց են ունենում բարձրացված ձայների վերաբերյալ՝ կապված հերոսի առանձնահատուկ ձայնի հետ[7]
  • 1979՝ Mickey Mouse Disco՝ երաժշտական ալբոմ, երգի կատարում Macho Duck
  • 1984՝ Դոնալդ բադի ծննդյան 50-րդ տարեդարձը/ Donald Duck's 50th Birthday՝ Դոնալդ բադ / Կամեո[8]

ՓաստերԽմբագրել

 
Քլարենս Նեշի և նրա կնոջ՝ Մարգարետի տապանաքարը
  • Քլարենս Նեշին հաճախ սխալմամբ են վերագրում Դոնալդ բադի Disco Duck ելույթում (1976)՝ իրականում նրան այստեղ հնչունավորել է Ռիկ Դիսը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. https://d23.com/walt-disney-legend/clarence-nash/
  4. 4,0 4,1 4,2 4,3 Clarence Nash is Dead at 80; Donald Duck’s Voice in Films (անգլ.) на сайте nytimes.com, 22 февраля 1985
  5. 5,0 5,1 5,2 Бёрт А. Фолкарт. 50-Year Career: Clarence Nash, Donald Duck’s Voice, Dies (անգլ.) на сайте latimes.com, 21 февраля 1985
  6. If It Quacks Like This Odd Duck, It Must Be Tony Anselmo (անգլ.) на сайте people.com, 18 мая 1987
  7. Disneyland — 2.18 — A Day in the Life of Donald Duck — Part 1 of 4 — Эпизод «День из жизни Дональда Дака» мультсериала «Диснейленд» — Часть 1 из 4 Видео 0:15:00
  8. Donald Duck 50th Birthday Special №3 — Clarence Nash — Star Wars — «50-й день рождения Дональда Дака» — Кларенс Нэш в сегменте «Звёздные войны» Видео: 0:05:01