Նեյյիրե Նեյիր

թուրք դերասանուհի

Նեյյիրե Նեյիր (իրական անուն՝ Մյունիրե Էյուպ, հետամուսնական անվանում Մյունիրե Էյուպ Էրթուղրուլ, 1902, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 13, 1943(1943-02-13)[1], Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի։ Համարվում է առաջին կին մուսուլման դերասանուհիներից մեկը։ Եղել է դերասան և ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլի կինը։

Նեյյիրե Նեյիր
թուրքերեն՝ Neyyire Neyir
Ծնվել է1902
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1943(1943-02-13)[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա և Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Մուհսին Էրթուղրուլ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1902 թվականին Կոստանդնուպոլսում։ Ավարտել է աղջիկների մանկավարժական ուսումնարանը, այնուհետ ընդունվել է աղջիկների ամերիկյան քոլեջը, սակայն չի ավարտել[2]։ Ուսանողական տարիներին եղել է թատերական խմբակի անդամ։

1929 թվականին ամուսնացել է դերասան և ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլի հետ։

1942 թվականի հոկտեմբերին հոսպիտալացվել է՝ կրծքի հատվածում ունեցած սուր ցավերի համար։ 1943 թվականի փետրվարի 13-ին մահացել է սրտի հիվանդությունից[3]։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Պրոֆեսիոնալ կարիերաԽմբագրել

1923 թվականին նկարահանվել է «Կրակե վերնաշապիկ» ֆիլմում, որի ռեժիսորը եղել է Մուհսին Էրթուղրուլը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ[4]։ Ֆիլմը նկարահանվել է Հալիդե Ադըվարի համանուն վեպի հիման վրա։ Ադըվարը, ով հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ,հայտարարել է, որ կհամաձայնվի իր գործի էկրանավորմանը այն դեպքում, եթե գլխավոր դերը հատկացվի մուսուլման դերասանուհու։ Օսմանյան կայսրության ժամանակ կանանց արգելվել է նկարահանվել ֆիլմերում՝ ելնելով կրոնական պատճառներից, այդ իսկ պատճառով այդ ժամանակ նկարահանված բոլոր ֆիլմերում կանացի գլխավոր դերում հանդես է եկել կամ քրիստոնեուհի կամ հրեուհի։ Ֆիլմում գլխավոր դերի համար ընտրվել էր Մուհսին Էրթուղրուլի ընկերոջ՝ Բեդիա Մուվահհիթի կինը։ Որպեսզի գտնեն երկրորդ պլանի դերասանուհի, ֆիլմի նկարահանողական կազմը հայտարարություն է տպագրում թերթում։ Միակը, ով արձագանքեց հայտարարությանը, եղել է Մյունիրե Էյուպը։ Նկարահանումների ժամանակ նա կիրառել է Նեյյիրե Նեյիր մականունը։ Բեդիա Մուվահհիթի հետ միասին դարձել են Թուրքիայի առաջին կին դերասանուհիները[2][3][5]։

Հաջորդ տարի Նեյյիրե Նեյիրը նկարահանվել է Էրթուղրուլի «Ողբերգություն Կույսի աշտարակում» ֆիլմում։ Իզմիրի թատերական ընկերությունում կարճ ժամանակահատված աշխատելուց հետո, 1924 թվականին վերադարձել է Ստամբուլ և միացել Էրթուղրուլի թատրոնին։ Կյանքի վերջին տարիներին նկարահանվել է իր իրական անունով։

Գրել է հոդվածներ Էրթուղրուլի կողմից 1930 թվականին ստեղծված «Darülbedayi» ամսագրում, որտեղ զբաղեցրել է նաև գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1941 թվականին հրապարակվել է նաև «Perde ve Sahne» (հայերեն՝ Վարագույր և բեմ) ամսագրում[2]։

ՀիշատակությունԽմբագրել

Դերասանուհու անունով է կոչվել Ստամբուլի Բեհչելիևլերի շրջանի փողոցներից մեկը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Neyyire Neyir» (Turkish)։ İstanbul Kadın Müzesi։ Վերցված է 2013-03-09 
  3. 3,0 3,1 «Women of Us:Neyyire Neyir»։ Anatolian Storm։ 2008-02-14։ Վերցված է 2013-03-09 
  4. Глава первая НЕМОЕ КИНО
  5. «Türk sinemasının serüveni»։ Hürriyet (Turkish)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-03-ին։ Վերցված է 2013-03-09