Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեմրութ (այլ կիրառումներ)

Նեմրութ, Նեմրուդ, Սարակն, բազմածին հրաբուխ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի մոտակայքում։ Այժմ էլ գործում է, սակայն լավաներ չի արտավիժում։ Խառնարանից ու լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր ու գոլորշիներ։ Խառնարանը 2500 մետրի վրա է, ամենամեծը ողջ Հայկական լեռնաշխարհում՝ տրամագիծը 8 կմ, որի արևմտյան մասում խառնարանային լիճն է 9 քառ. կմ մակերեսով։ Խառնարանի պատերը կախված, զառիթափ լանջերով են՝ մինչև 300 մ բարձրությամբ, կազմված թթու կազմի լավաներից։ Դուրս եկող գազերը վկայում են նրա մարման մասին։ Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, նույնիսկ հալոցենում ու պատմական շրջաններում։ Վերջին ժայթքումը ենթադրվում է 1692 թվականին։ Այժմ խառնարանում գոյություն ունեն մանր սոպկաներ-պարազիտ կոներ։

Նեմրութ
Տեսակլեռ, տեսարժան վայր և հնագիտական հուշարձան
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԲիթլիսի մարզ և Քոլիկ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից3050 մետր
Հարաբերական
բարձրություն
1250 մետր
Սմիթսոնիան կոդ213020
Նեմրութ (հրաբուխ) (Թուրքիա)##
Նեմրութ (հրաբուխ) (Թուրքիա)

Նեմրութ Դաղի ամենահզոր ժայթքումները տեղի են ունեցել պլեյստոցենի դարաշրջանում, արդյունքում բազմաթիվ ոչ շատ հզոր ժայթքումներ են տեղի ունեցել հոլոցենում, որոնցից վերջին երկուսը 1692 թվականին։ Հրաբխի գագաթը իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որի մեջ լիճ է գոյացել։ Նեմրութ Դաղ հրաբուխը (Նեմրութ) երբեմն շփոթում են Նեմրութ Դաղ (Նեմրութ) լեռան հետ, որը նույնպես գտնվում է Թուրքիայում և լայնորեն հայտնի է հելլենիստական ժամանակաշրջանի քարե արձանների մնացորդներով։ Բարձրությունը 2935 մ է[1]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Նեմրութ-Դաղը իրենից ներկայացնում է ստրատոհրաբուխ և գտնվում է Արաբական և Եվրասիական տեկտոնական սալաքարերի բախման գոտում, որը կանխորոշում է տարածաշրջանի սեյսմիկ և հրաբխային ակտիվությունը[2]։ Այդ սալերի բախումը սկսվել է միջին էոցենում և վերջնականապես փակել է ջրային տարածությունը, որը մեզոզոյան դարաշրջանում գոյացնում էր հնադարյան Թետիս օվկիանոսը։ Նեմրութ-Դաղը արևելյան Թուրքիայի երեք այլ հանգած Արարատ, Թոնդրակ, Սիփան հրաբուխների հետ, գտնվում է Հայկական լեռնաշխարհի տարածքում և համարվում է այդ հրաբուխներից ամենաարևմտյանը, և միակը նրանցից, որը պահպանում է իր ակտիվությունը, ինչպես նաև Անատոլիայի միակ հրաբուխը, որը ժայթքել է պատմական ժամակաշրջանում։ Նեմրութ-Դաղը գտնվում է Դատվան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս, Վանա լճի հյուսիսարևմտյան ափին[3]։ Նեմրութ-Դաղը, հնարավոր է, որ գոյացել է վաղ չորրորդական դարաշրջանում, մոտ 1 միլիոն տարի առաջ, ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել է պլեյստոցենի դարաշրջանում, պարբերաբար ժայթքել է նաև հոլոցենի ժամակաշրջանում։ Միջին պլեյստոցենի դարաշրջանում, մոտ 250 հազար տարի առաջ, Նեմրութ-Դաղի խոշոր ժայթքման արդյունքում առաջացել է 60 կիլոմետրանոց լավայի հոսք, որն արգելափակել է Վանա գոգավորությունից ջրի հոսքը դեպի Մուշի գոգավորություն, որը պատկանում է ոչ հեռու գտնվող Արածանի գետի ավազանին, ինչն էլ դարձել է Վանա լճի առաջացման պատճառ[4][5]։ Այդ նույն ժամանահատվածում հրաբխի գագաթը ներս է ընկել՝ առաջացնելով խոշոր կալդերա 8,3x7 կմ շառավղով։ Հետագայում կալդերայի մեջ գոյացել է քաղցրահամ Նեմրութ լիճը (մեծությամբ երկրորդ կալդերային լիճը աշխարհում[6]), որից հետագա ժայթքումների արդյունքում առանձնացվել է ևս մեկ ոչ շատ մեծ Ըլը լիճը։ Ներկայումս Նեմրութ-Դաղի ամենաբարձր կետը 2935 մ է։ Հրաբուխը էլիպսաձև է, հիմքի մոտ նրա չափսերը կազմում են 27×18 կմ, հրաբխային կենտրոնը բաղկացած է 377,5 կմ³ հրաբխային նյութերից։ Նեմրութ-Դաղի կալդերան ամենամեծն է Թուրքիայում, Եվրոպայում՝ չորրորդն է և աշխարհում՝ 16-րդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախկինում համարվում էր, որ Նեմրութ Դաղի բարձրությունը 2948 մ է։ 2006-2008 թվականների վերջին ուսումնասիրությունները հստակեցրին թիվը. Տես՝ Ulusoy İ., Labazuy Ph., Aydar E., Ersoy O., Çubukçu E. Structure of the Nemrut caldera (Eastern Anatolia, Turkey) and associated hydrothermal fluid circulation // Journal of Volcanology & Geothermal Research. — 2008. — Vol. 174. — № 4. — P. 269–283. — doi:10.1016/j.jvolgeores.2008.02.012
  2. Dewey J.F, Hempton M.R., Kidd W.S.F., Saroglu F., Sengor A.M.C Shortening of continental lithosphere: the neotectonics of Eastern Anatolia — a young collision zone // Collision Tectonics. — London: Geological Society, Special Publications, 1986. — Vol. 19. — P. 1–36. — doi:10.1144/GSL.SP.1986.019.01.01
  3. В. А. Жучкевич // Топонимика:краткий географический очерк. Допущено в качестве учеб. пособия для студентов геогр. факультетов вузов// Высшая школа, 1965 — стр.222 Всего страниц: 320
  4. Güner Y. Nemrut Yanardağinin jeolojisi, jeomorfolojisi ve volkanizmanin evrimi // Jeomorfoloji Dergisi. — 1984. — Т. 12.
  5. Karaoğlu Ö., Özdemir Y., Tolluoğlu A.Ü. Physical evolution, emplacement of ignimbrite and characteristic eruption types of Nemrut Stratovolcano: a caldera system at Eastern Anatolia-Turkey // Proceedings of the 5th International Symposium on Eastern Mediterranean Geology. — 2004.
  6. Crater lakes in Turkey Արխիվացված 2012-10-14 Wayback Machine // Young reporters for the environment.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 219