Նեմիր Քիրդար (հոկտեմբերի 28, 1936(1936-10-28)[1], Քիրքուք, Իրաք - հունիսի 9, 2020(2020-06-09)[2], Անթիբ), իրաքցի ձեռնարկատեր և ֆինանսիստ, Investcorp ներդրումային ընկերության ղեկավարը ($41 միլիարդ ակտիվ)։ Ապրում է Լոնդոնում։

Նեմիր Քիրդար
արաբ․՝ نمير قيردار‎‎
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1936(1936-10-28)[1]
ԾննդավայրՔիրքուք, Իրաք
Մահացել էհունիսի 9, 2020(2020-06-09)[2] (83 տարեկան)
Մահվան վայրԱնթիբ
Քաղաքացիություն Իրաք
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Ֆորդհեմի համալսարան, Baghdad College? և Խաղաղօվկիանոսյան համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRena Kirdar?
 Nemir Kirdar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քիրդարը ծնվել է Քիրքուրքում։ Նրա ընտանիքը ուշ Օսմանյան կայսրությունում և միջպատերազմյան շրջանում ունեցել է որոշակի քաղաքական կշիռ։ Իրաքում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը տապալել է միապետությունը, և Քիրդարը փախել է ԱՄՆ։ Արտասահման գնալու համար նա ստիպված է եղել փաթաթվել գորգի մեջ, որը բարձվել է բեռնատարի վրա[4]։ 1960 թվականին նա վերադարձել է հայրենիք, սակայն Բաասյան հեղաշրջումից հետո նորից լքել է երկիրը[5]։

Քիրդարը ավարտել է Կալիֆոռնիայի Խաղաղօվկիանոսյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ունի Նյու Յորքի Ֆորդհեմի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ Անցել է նաև բարձրագույն կառավարման ծրագիր Հարվարդի բիզնես դպրոցում։ Քիրդարն ունի մի շարք բուհերի, այդ թվում՝ Ջորջթաունի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան։

Քիրդարի բանկային գործունեությունը սկսվել է 1969 թվականին Նյու Յորքում, որտեղ նա զբաղվում էր վարկավորմամբ։ Երկու տարի անց նա աշխատանքի է անցել Allied Bank International-ի Հարավարևելյան Ասիայի և Ճապոնիայի ստորաբաժանումում։ 1974 թվականին նա դարձել է Նյու Յորքի Chase Manhattan բանկի փոխնախագահ։ 1976-1981 թվականներին Քիրդարը ղեկավարել է բանկի տարածաշրջանային ցանցը Պարսից ծոցում։

1982 թվականին նա հիմնել է Investcorp ներդրումային հիմնադրամը, որը մասնագիտացած է համաշխարհային կապիտալ ներդրումների մեջ։ Մասնավորապես, ընկերության գործունեության շրջանակը ներառում է մասնավոր ներդրումներ, հեջ ֆոնդեր, անշարժ գույք, ներդրումներ տեխնոլոգիայի ոլորտում։

Կարողություն խմբագրել

Քիրդարի ֆինանսական կարողությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար[6]։

2005 թվականին նա զբաղեցրել է 206-րդ տեղը ամենահարուստ բրիտանացիների ցանկում[4]։ Իսկ 2009 թվականին տաբլոիդները նրան դասել են աշխարհի ամենաազդեցիկ արաբների 26-րդ հորիզոնականում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել