Բացել գլխավոր ցանկը

Նեմեյան առյուծ (հին հուն․՝ Νεμέος λέων), հրեշավոր առյուծ հին հունական դիցաբանության մեջ, որը հանդիսանում է հարյուրգլխանի ահռելի հրեշ Տիփոնի և Եքիդնայի որդին։ Ըստ առասպելի՝ նեմեյան առյուծը երկիր է ուղարկվել Զևսի ապօրինի որդու դեմ չարացած Հերա աստվածուհու կողմից։ Վերջինս իշխել է Ապեսանտա, Նեմեա և Թրետա երկրամասերում։ Հին պատմիչներ Հերոդոտոսն ու Անաքսագորասը գրում են այն մասին, որ նեմեյան առյուծը իջել է լուսնից[1]։

Նեմեյան առյուծ
Mosaico Trabajos Hércules (M.A.N. Madrid) 01.jpg
Հերակլեսը նեմեյան առյուծի դեմ մենամարտելիս
Տեսակդիցաբանական կենդանի
Ենթատեսակառյուծ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Կյանքի ժամանակաշրջանՄիկենյան քաղաքակրթություն
ՔաղաքացիությունՀին Հունաստան
Սպանված էՀերակլես
ՀայրOrthrus? և Զևս
ՄայրՔիմեռ, Էքիդնա և Սելենե
Քույր/ԵղբայրԼերնեյան հիդրա և Կերբերոս
Nemean Lion Վիքիպահեստում

Առասպելական առյուծը բնակվել է Նեմեա քաղաքի շրջակայքում գտնվող լեռներում։ Կատաղի առյուծը մոլեգնության ժամանակ ամայացնում էր Նեմեա քաղաքի ողջ շրջակայքը և ոչ ոք չէր հանդգնում այդ կողմերում բնակություն հաստատել։ Մոտավոր կարելի է եզրակացնել, որ նեմեյան առյուծը հաստատված է եղել Պելոպոնես թերակղզում՝ Միկենեի և Նեմեայի միջև ընկած տարածությունում։

Հերակլեսի առաջին սխրագործությունԽմբագրել

Միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ Հերակլեսն իրագործել է իր նշանավոր տասներկու սխրագործությունները։ Հերակլեսին ուղղված հույն թագավորի առաջին հանձնարարությունը լինում է Նեմեյան առյուծի որսը։ Հրեշն ապրում էր առեղծվածային քարանձավում, որն ուներ ընդամենը երկու ելք։ Հրեշին բռնելու համար Հերակլեսը նախ քարերով փակում է առաջին ելքը, իսկ երբ մթնշաղի մեջ երևում է առյուծը, նա բռնկվում է գոտեմարտի։ Սկզբում Զևսի որդին փորձում է խոցել առյուծին, սակայն ձախողվում է և ստիպված է լինում պայքարել դեմ առ դեմ։ Շուտով նա հարձակվում է հրեշի վրա և խեղդում նրան, իսկ կենդանու մաշկն իր հետ բերում է Միկենք՝ որպես առաջադրանքի կատարման և սեփական հզորության ապացույց։

Ըստ Թեոկրիտոսի՝ սկզբում Հերակլեսն առյուծի ուղղությամբ երկու նետ է բաց թողնում, սակայն վրիպում է, որից հետո առասպելական հերոսը մահակով հզոր հարված է հասցնում առյուծի գլխին, որից հետո էլ սպանում է վերջինիս։ Հերակլեսի այս սխրագործործության պատվին շանթարձակ Զևսը երկնքում ստեղծում է առյուծի համաստեղությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ինչ էին պատմում հին հույները իրենց աստվածների և հերոսների մասին», Հին հունական լեգենդներ և առասպելներ, Նիկոլայ Ալբերտովիչ Կուն, 1989, Երևան «Լույս»