Նելսոն Բաղրյան, (մայիսի 1, 1959, քաղաք Մարտակերտ- մարտի 23, 1992, «Ղասունց յաթաղ» տեղամաս (ԼՂՀ Մարտակերտի շրջանում) ազատամարտիկ։

Նելսոն Էդուարդի Բաղրյան
Ծնվել էմայիսի 1, 1959
ԾննդավայրՄարտակերտ
Մահացել էմարտի 23, 1992
Մահվան վայր«Ղասունց յաթաղ» տեղամաս
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1985)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1985) 1985-1988 թվականներին աշխատել է Մարտակերտի 3 միջնակարգ դպրոցում։ 1988 թվականից զինվորագրվել է ազգային-ազատագրական պայքարին Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում ստեղծել է սակրավուների խումբ։ 1992 թվականից նշանակվել է նույն Պաշտպանական Շտաբի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ։ Կազմավորել է տանկային վաշտ, Ախավենդի ազատագրական մարտերի ժամանակ վարել է Տ-72 տանկը՝ կատարելով նաև նշանառուի պարտականություն. հակառակորդին պատճառել է կենդանի ուժի զգալի կորուստ՝ ստեղծելով կամավորական ջոկատների առաջխաղացման հնարավորություն։ Նրա ղեկավարած սակրավուների խումբը բազմիցս ականազերծել է ռազմական գործողությունների առաջին գծի տեղանքը։ 1992 թվականի մարտի 23-ին զոհվել է ականի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մարտակերտի 3 միջնակարգ դպրոցը կոչվել է Բաղրյանի անունով։ Թաղված է Մարտակերտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։