Նելլի Դուրյան

ոստիկանության գնդապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նելլի Կառլոսի Դուրյան, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն) , ոստիկանության գնդապետ[1], երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ, Գենդերային բռնության հանձնաժողովի անդամ։ Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված հիմնախնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով։ ՀՀ ոստիկանությունում ստեղծված, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար․ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման հանձնաժողովի, ինչպես նաև Անչափահասների արդարադատության և Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդամ․ ՀՀ ոստիկանության կանանց խորհրդի ղեկավար, որը արդյունավետ աշխատանքներ է իրականացրել ոստիկանությունում ծառայող կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում․ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ․ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի գործողությունների ազգային ծրագրի իրականացման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։

Նելլի Կառլոսի Դուրյան
Դիմանկար
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց
Մասնագիտությունոստիկան
ԱշխատանքՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ։

2020 թվականին առաջադրվել է UNESCO -ի մրցանակին։

Կենսագրություն խմբագրել

Նելլի Դուրյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է անգլիական թեքումով թիվ 114 դպրոցը և դեռևս անչափահաս տարիքում, որպես շարքային ոստիկան, անմիջապես անցել ծառայության ոստիկանության համակարգում։ Մայրը աշխատել է ՀՀ ՆԳՆ կադրերի վարչությունում /նույնպես անչափահաս տարիքում, ծառայելով 53 տարի/ , իսկ հայրը՝ Ազգային անվտանգությունում։ ՀՀ ոստիկանությունում սկսելով շարքային ոստիկանից՝ առանց որևէ թռիչքային պաշտոն կամ կոչում ստանալու, հասել է ոստիկանության գնդապետի և գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնի։

2006 թվականից ոստիկանության գնդապետ է։

Կրթություն խմբագրել

Սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի հատուկ միջնակարգ դպրոցը (կարմիր դիպլոմ, մասնագիտությունը՝ ոստիկան), ինչպես նաև ավարտել է Վոլգոգրադի քննչական բարձրագույն հասատատությունը (մասնագիտությունը՝ իրավաբան)։ Աշխատել է տարբեր պաշտոններում։ 2006 թվականից Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ է, IVLP ծրագրի շրջանավարտ[2]։

Գործունեություն խմբագրել

1996-1998 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժանի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ, 2000 թվականի փետրվարից՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, 2006 թվականից՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, 2009 թվականի մայիսին /աշխատանքին զուգընթաց/ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է Ոստիկանության կին ծառայողների խորհրդի նախագահ։ Ղեկավարել և կոորդինացրել է 3 աշխատանքային խմբերի աշխատանքները /Սոցիալական և առողջապահության, Հասարակության հետ կապերի և լրատվության, Գիտության, կրթության և սպորտի/: 2013 թվականի փետրվարից եղել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն)։ 2020 թվականից ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալն է, անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ։

2000 թվականից ղեկավարել և կոորդինացրել է ՀՀ ոստիկանության համակարգում անչափահասների հետ աշխատող ոստիկանների աշխատանքը` շեշտադրումը դնելով երեխաների իրավունքների պաշտպանության վրա։ Հիմնական գործունեության նպատակը եղել է հասարակության շրջանում փոխել ոստիկանի կարծրատիպը, ինչպես նաև հասարակության վերաբերմունքի դրական տեղաշարժը դեպի ոստիկանը։ Ակտիվ աշխատանքներ է իրականացրել ուղղված թրաֆիկինգի ենթարկված և լքված երեխաների պաշտպանությանը։ 2003 թվականից ակտիվ համագործակցել է՝ Հայաստանում ամերիկայան դեսպանատան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, «Բժշկներ առանց սահմանի» ֆրանսիական մասնաճյուղի, «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Սոցիալական արդարություն», «Project Harmony», «PH International», «People in Need», «Save the Children» UNDP-ի, «World Vision» , «Հույս և օգնություն», «Օրրան», ՀՕՖ-ի, «Հետաքննող լրագրողներ» միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ։ Համատեղ ծրագրեր են իրականացվել ԵԱՀԿ, ԵԽ երևանյան գրասենյակների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԶՄԿ-ի, UNDP-ի ներկայացուցիչների հետ։ 2012 թվականից «Հայկական օգնության ֆոնդ»-ի Երեխաների աջակցման կենտրոնի <<Բարեկամների խորհրդի>> անդամ է։ Մշակել է «Երեխայի հանդեպ բռնության և անտեսման կանխարգելման պետական հայեցակարգը, միջգերատեսչական համագործակցության սկզբունքները և գործողությունների կանոնակարգը»։ Միջազգային փորձագետների գնահատմամբ, իրականացված բարեփոխումների արդյունքում, արձանագրվել է դրական տեղաշարժ անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում ։

Շուրջ 20 տարի համագործակցելով տարբեր լրատվամիջոցների հետ՝ տարբեր հաղորդաշարերի, մամլո ասուլիսների, բազմաթիվ ծրագրերի ընթացքում ներկայացրել է կանանց դերը ոստիկանությունում, անչափահասների հիմնախնդիրները, ընտանեկան բռնության դեպքերը, իրականացրել է քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքեր։ 2013 թվականին, Նելլի Դուրյանի առաջարկով, ՀՀ ոստիկանությունում ստեղծվել է Ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի վարչություն, որը և ղեկավարում է 2021 թվականի դրությամբ։

Անդամակցություն խմբագրել

  • 2005 թվականից առ այսօր վարչապետի որոշմամբ «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով»-ի անդամ,
  • 2011 թվականից՝ գենդերային բռնության ազգային հանձնաժողովի անդամ,
  • 2015 թվականից՝ Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով, ՀՀ ոստիկանությունում ստեղծված, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար,
  • 2020 թվականից՝ ՀՀ կառավարությանը կից Կանանց խորհրդի աշխատանքային խմբի անդամ
  • 2001 թվ, Հայաստանի Հանրապետությունում Երեխայի տարի հայտարարելու և երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր մշակելու կապակցությամբ միջգերատեսչական հանրապետական հանձնաժողովի անդամ,
  • 2002 թվ․ «Հանրապետական բարոյահոգեբանամանկավարժական հանձնաժողով»-ի անդամ,
  • 2003 «Հայաստանի Հանրապետության կանանց վիճակի բարելավման ազգային ծրագիր» հանձնաժողովի անդամ,
  • 2007 թվ․, 2017- 2018 թթ․ Ընտանեկան բռնության ազգային ծրագիր մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,
  • 2008 թվ․ Երեխաների եվ դեռահասների առողջության պահպանման ազգային ռազմավարության մշակման, ներդրման եվ մոնիտորինգի գործընթացը համակարգող աշխատանքային միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,
  • 2009 թվ․ թվականից՝ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ, Կրթության, գիտության և մշակույթի, Սոցիալական հարցերի և առողջապահության աշխատանքային խմբերի անդամ
  • 2015 թվ․ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման հանձնաժողովի, ինչպես նաև Անչափահասների արդարադատության և Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդամ,
  • 2019-2021 թթ․ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի գործողությունների ազգային ծրագրի իրականացման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ որդի և դուստր․
  • Ամուսինը՝ Ջանիկ Մարատի Պետրոսյան, ճարտարապետ-շինարար․
  • Որդին՝ Մարատ Դուրյանը մասնագիտությամբ իրավաբան է, հոգեբանական գիտությունների թեկնածու։ Աշխատել է ՀՀ Ոստիկանության, ՔԿ և ՊԵԿ-ի համակարգերում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան է․
  • Դուստրը՝ Մարիա Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, քաղաքագետ։

Մրցանակներ խմբագրել

  • Երեխաների կրթադաստիարակչական և իրավունքների պաշտպանության բնագավառում ներդրած ավանդի համար, սոցիալական հարցումների արդյունքում, 2014, 2018, 2020 և 2021 թվականներին Համազգային վստահություն խորհրդի կողմից ստացել է «Տարվա հայուհի» մրցանակները․
  • «Տարվա օրինակելի և հմայիչ հայուհի» պատվավոր կոչում, 2014 թ,
  • «Հանրության կողմից սիրված և ճանաչված երեխաների իրավունքների պաշտպան» մրցանակ, 2019 թ,
  • Ճանաչվել է «Նոր սերնդի իրավական դաստաիարակ» և ստացել մրցանակներ՝ 2014 թ․, 2018 թ․ և 2020 թ․
  • «Վստահության վարկանիշ» կոչում՝ 2016 թ․, 2017 թ․,2019 թ․։ ։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից[3], 2010
  • Երախտագիտության մեդալ,նախագահի կողմից 2019[4]
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պատվո մեդալ,
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ,
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ,
  • ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ մեդալ,
  • Երևանի քաղաքապետի կողմից ոսկե մեդալ,
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի՝
  • «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ․
  • «Օրենքի պատվար»մեդալ․
  • Ներքին զորքերի 2-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ ոստիկանության «Պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում,
  • «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար»կրծքանշանով,
  • Պարգևատրվել է բազմաթիվ այլ պատվոգրերով և շքանշաններով․
  • ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով։

Աշխատություններ խմբագրել

  • «Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների համար»,
  • Երեխաների պաշտպանություն» ուսումնական ձեռնարկ մասնագետների համար,
  • «Վերականգնողական արդարադատությունն ու համայնքային վերականգնողական կենտրոնները Հայաստանում»՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող կազմակերպությունների և անհատների համար, Երևան, համահեղինակ[5]։
  • «Օրինական մոզաիկա» ուսուցիչների և անչափահասների հետ աշխատող ոստիկանների համար, Երևան հրատարակություն 2004, հեղինակ։
  • «Պետական խնամքի տակ գտնվող երեխայի հանդեպ բռնության և անտեսման կանխարգելման պետական հայեցակարգ» - Երևան 2004, համահեղինակ։
  • «Իրավական խճանկար» , «Ես և իմ միջավայրը» 2 ձեռնարկ նախատեսված աշակերտների, ուսուցչների և ոստիկանների համար։ Երևան 2006, համահեղինակ, խորհրդատու, փորձագետ։
  • «Երեխաների սոցիալական պաշտպանություն», ուսումնական ձեռնարկ մասնագետների համար, Երևան 2009։
  • ՀՀ ոստիկանության Անչափահասների գործերով ծառայության դպրոցական տեսուչների և նրանց կողմից սպասարկվող ավագ դպրոցների անզնակազմի համար նախատեսված գործառնական ուղեցույց։ Երևան 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.police.am/
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Հայաստանի մեդալներով պարգևատրելու մասին
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  5. https://www.scribd.com/doc/236024563/%(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել