Նեդիլկո Լաբրովիչ
Նեդիլկո Լաբրովիչ (խորվ.՝ Nediljko Labrović, հոկտեմբերի 10, 1999, Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, դարպասապահ: Խաղում է գերմանական Բունդեսլիգայի «Աուգսբուրգ» ակումբում և Խորվաթիայի ազգային հավաքականում[1]։
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 10, 1999 (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Սպլիտ, Խորվաթիա | ||
Հասակ | 1,96 մետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրել2021 թվականի հունիսի 9-ին Լաբրովիչը չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Ռիեկա» ակումբի հետ, որտեղ նա պետք է փոխարիներ հեռացող Իվան Նևիստիչին[2][3]։ Հուլիսի 17-ին նա իր նորամուտն է նշել ակումբում որպես մեկնարկային կազմի դարպասապահ՝ ներքին լիգայի առաջին խաղում, որում թիմը 2։ 0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Գորիցայի» նկատմամբ[4]։ Հինգ օր անց նա նորամուտն է նշել Եվրոպայում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի երկրորդ շրջանի առաջին խաղում «Գժիրա Յունայթեդի» նկատմամբ 2։ 0 հաշվով հաղթանակին[5]։
2024 թվականի հունիսի 11-ին Լաբրովիչը 5 տարվա պայմանագիր է կնքել Գերմանիայի «Աուգսբուրգ» ակումբի հետ[6]։
Միջազգային կարիերա
խմբագրել2018 թվականի փետրվարի 14-ին Լաբրովիչը նորամուտն է նշել Խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականում՝ մեկնարկային կազմում խաղալով Բելառուսի դեմ ընկերական խաղում, որում նրա թիմը հաղթել է 3։ 1 հաշվով[7]։
Խորվաթիայի ազգային հավաքական Լաբրովիչը հրավիրվել է Ազգերի լիգայի Ավստրիայի դեմ 2022 թվականի հունիսի 3-ի, Ֆրանսիայի դեմ՝ 2022 թվականի հունիսի 6-ի և 13-ին, և Դանիայի դեմ՝ 2022 թվականի հունիսի 10-ի խաղերին[8]։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Լաբրովիչն ընդգրկվել է 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությանը նախապատրաստվող 34 հոգուց բաղկացած նախնական թիմում[9], սակայն չի հայտնվել վերջնական հայտացուցակում[10]։
Նորամուտն ազգային թիմի կազմում նա նշել է 2024 թվականի մարտի 26-ին՝ Եգիպտոսի դեմ ՖԻՖԱ-ի սերիայի եզրափակիչում[11]։
Նեդիլկո Լաբրովիչն ընդգրկվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակում, սակայն ոչ մի խաղի չի մասնակցել[12]։
Նվաճումներ
խմբագրելԽորվաթիա
- ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փոխչեմպիոն՝ 2022-2023
- ՖԻՖԱ-ի սերիա՝ 2024
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Nediljko Labrović i Prince Obeng novi igrači Rijeke». HNK RIJEKA (խորվաթերեն). 9 June 2021.
- ↑ «Sportske novosti - Rijeka pronašla zamjenu za vratara Nevistića, jedan igrač dobiva novi ugovor, a evo koja trojica odlaze». sportske.jutarnji.hr (խորվաթերեն). 23 May 2021.
- ↑ «Rijeka - Gorica 2:0, bijeli do slavlja na otvaranju prvenstva». HNK RIJEKA (խորվաթերեն). 17 July 2021.
- ↑ «Gzira - Rijeka 0:2, Bušnja i Prince za prednost pred uzvrat». HNK RIJEKA (խորվաթերեն). 22 July 2021.
- ↑ «FCA sign goalkeeper Nediljko Labrović». FC Augsburg. 11 June 2024. Վերցված է 2 July 2024-ին.
- ↑ «Hrvatska U-20 bolja od Bjelorusije, hat-trick Kulenovića». Croatian Football Federation. Վերցված է 25 October 2021-ին.
- ↑ «Croatia 1-1 France». BBC. 6 June 2022. Վերցված է 7 June 2022-ին.
- ↑ «Dalić objavio prošireni popis za Svjetsko prvenstvo: Evo tko ima šansu putovati u Katar». Gol.hr (խորվաթերեն). 31 October 2022. Վերցված է 21 December 2022-ին.
- ↑ «Zlatko Dalić objavio popis igrača za SP, ovo su 26 imena koje vodi u Katar». Večernji list (խորվաթերեն). 9 November 2022. Վերցված է 21 December 2022-ին.
- ↑ «Egypt v Croatia game report». ESPN. 26 March 2024.
- ↑ UEFA.com. «The official website for European football». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-08-03-ին.