Նեդելկո Չուբրիլովիչ (սերբ.՝ Недељко Чубриловић / Nedeljko Čubrilović, ապրիլի 5, 1953(1953-04-05), Krupa na Vrbasu, Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Սերբական Հանրապետության պետական գործիչ, 2014 թվականից այդ երկրի խորհրդարանի՝ ժողովրդական սկուպշչինայի նախագահ (այդ պաշտոնն զբաղեցրած անձանց շարքում յոթերորդն է)[1], նախկինում եղել է տրանսպորտի և կապի նախարար (2006—2014): Ազգությամբ սերբ է։

Նեդելկո Չուբրիլովիչ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1953(1953-04-05) (71 տարեկան)
ԾննդավայրKrupa na Vrbasu, Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
ԿրթությունԲանյա Լուկայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Զբաղեցրած պաշտոններՍերբական Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն և Սերբական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
ԿուսակցությունDemocratic People's Alliance?
 Nedeljko Čubrilović Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նեդելկո Չուբրիլովիչը ծնվել է 1953 թվականին Վրբասի Կրուպա քաղաքում։ Ստացել է մեքենաշինության ճարտարագետի մասնագիտական կրթություն, կարիերայի առաջին քսանամյակում շարքային ճարտարագետից հասել գործարանի տնօրենի պաշտոնի։ Այնուհետև արտադրական գործունեությունից անցել է քաղաքականի. ղեկավարել է Բանյա Լուկայի վարչակազմի գործադիր կոմիտեն, Սերբական Հանրապետության հաղորդակցության ուղիների վարչությունը, տրանսպորտի և կապի նախարարությունը։

2000 թվականին անդամագրվել է «Դեմոկրատական ժողովրդական միություն» կուսակցությանը (սերբ.՝ Демократски народни савез/Demokratski narodni savez կամ DNS): DNS-ի նախագահությունը 2018 թվականի նոյեմբերի 14-ին նրան ազատել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից[2]։ Կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 22-ին Չուբրիլովիչն ընտրվել է նոր-նոր կազմավորված Դեմոկրատական միություն կուսակցության (սերբ.՝ Демократски савез, DEMOS) առաջին նախագահ[3]։

Անձնական կյանք խմբագրել

Նեդելկո Չուբրիլովիչն ապրում և աշխատում է Բանյա Լուկայում[4]։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստրi[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. G.D. (2014 թ․ նոյեմբերի 24). «Nedeljko Čubrilović novi predsjednik NSRS» (բոսնիերեն). Klix.ba. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  2. «Nedeljko Čubrilović nije više potpredsjednik DNS-a» (բոսնիերեն). Klix.ba. 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Nedeljko Čubrilović izabran za predsjednika DEMOS-a» (բոսնիերեն). Klix.ba. 2018 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  4. 4,0 4,1 «Nedeljko Čubrilović». imovinapoliticara.cin.ba (բոսնիերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Իգոր Ռադոյիչիչ
Սերբական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ
2014–ներկա ժամանակներ