Նեա Պերամոս (հուն․՝ Νέα Πέραμος), 1990-ական թվականներից առաջ Մեղալո Պեֆկո (հուն․՝ Μεγάλο Πεύκο), արվարձան և նախկին համայնք Հունաստանի Արևմտյան Ատտիկեյում, 2011 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումից հետո այն մտնում է Մեգարայի կազմի մեջ, որի քաղաքային միավորն է[1]։

Նեա Պերամոս
Տեսակքաղաք
Երկիր Հունաստան
ՎարչատարածքMegara Municipality? և Commune of Nea Peramos?
ԲԾՄ2 մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1922 թվականին Հունական բանակի ջախջախումից հետո, Փոքր Ասիայում գտնվող Պերամոսի (ժամանակակից Karşıyaka՝ Թուրքիայի Բանդրմայի մոտ)[2] հույն բնակիչները վտարվեցին իրենց քաղաքից՝ առաջ շարժվող թուրքական բանակից և ապստամբներից։ Նրանք հայտնվեցին Կավալայում և Մեգարայում։ Մեգարայի մոտակայքում գտնվող այս վայրը հանձնվել է Էլեֆթերիոս Վենիզելոսի Կառավարության կողմից, որպեսզի նրանք կարողանան սկսել իրենց նոր կյանքը։ Նրանց առաջին դպրոցը փայտե տնակ էր, որը գործում էր նաև կիրակի օրերին՝ որպես եկեղեցի, մինչև ներկայիս Սուրբ Գևորգի եկեղեցին կառուցվեց՝ նրա Սրբապատկերը տեղավորելու համար, որը փախստականները իրենց հետ բերել էին իրենց նախնիների երկրից[3]։

Նեա Պերամոսն ունի մի քանի դպրոց (լիցեյ - ավագ դպրոց[4], գիմնազիա - կրտսեր ավագ դպրոց[5] և չորս հիմնական դպրոց[6]) և երկու KAPI (ցերեկային խնամքի կենտրոններ տարեցների համար)։ Քաղաքում տեղակայված են երեք ռազմական ճամբարներ, այդ թվում՝ հրետանային դպրոցը[7] և բանակի հատուկ նշանակության ջոկատները։

Աշխարհագրություն խմբագրել

Նեա Պերամոսը գտնվում է Մեղարիս դաշտի արևելյան մասում՝ Սարոնիկոս ծոցի ափին՝ Սալամին կղզու դիմաց։ Նեա Պերամոսը տեղակայված է Մեգարայից 7 կմ արևելք, Էլեֆսիսից 11 կմ արևմուտք և Աթենքից 27 կմ արևմուտք։ 8-րդ մայրուղին (Աթենք - Կորինթոս) անցնում է քաղաքի հյուսիսում։ Նեա Պերամոսի երկաթուղային կայարանը սպասարկվում է Պրոաստիակոսի երթուղային գնացքներով՝ դեպի Աթենք և Կիատո։ Համայնքը Պանայիա Ֆաներոմենի վանքին հարող տարածքում՝ ձկնորսական նավահանգստից լաստանավային գծով կապվում է Սալամին կղզուն[8]։

Կարևոր նշանակություն ունեցող կառույցները ներառում են երկու բարձրահասակ (12 հարկանի և 10 հարկանի) շենք՝ Սուրբ Գևորգ եկեղեցի և Ն․ Պետկասի անվան ավանդական տպարան[9]։

Հյուսիսային Հունաստանում՝ Կավալայի մոտակայքում, կա մի փոքրիկ ծովափնյա հանգստավայր, որը կրում է նույն անունը։

Մշակույթ խմբագրել

Համայնքում կա մունիցիպալ գրադարան, որը հիմնականում հունարեն հավաքածուն չէր ներառում։ Քաղաքի մշակութային կյանքն ակտիվանում է ապրիլին Սուրբ Գևորգ տոնավաճառով[10], Սուրբ Հովհաննեսի օրը (ամառային արևադարձից հետո)՝ Կլիդոնաս փառատոնով[11], և օգոստոսի վերջին՝ Սարդինայի գիշերով։ Գործում է մի քանի մշակութային ասոցիացիա, ինչպիսիք են Պերամիանս Կիզիկիանս ասոցիացիան[12], Նեա Պերամոս կանանց ասոցիացիան և «Այիոս Պանտելեիմոն» մշակութային ասոցիացիան։

Համայնքում առկա է երկու սիրողական մարզական թիմ՝ Նեա Պերամոսի մարզական սպորտային ասոցիացիան (1939)[13] և Ատալոս Նեա Պերամուն (2001)[14]։

Քաղաքում կա 15 թիմ (Ատտիկայում մոտ 900 ամբողջ), որոնք հմտացել են աղավնի թռցնելու մեջ (բարձր թռիչք, սուզում, պարուրաձև և այլն)։ Աղավնիների մեծ մասը պատկանում է Աղավնու սեփականատերի Ասպրոպիրգոս ասոցիացիային[15]։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
1981 4,129
1991 6,869
2001 7,480
2011 8,333

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kallikratis law Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Greece Ministry of Interior in lang|el
  2. asiaminor.ehw.gr
  3. el:Νέα Πέραμος Αττικής
  4. http://lyk-n-peram.att.sch.gr/
  5. http://gym-n-peram.att.sch.gr/portal/doku.php?id=%CE%B1%CF%81%CF%87%CE%B9%CE%BA%CE%AE_%CF%83%CE%B5%CE%BB%CE%AF%CE%B4%CE%B1
  6. http://www.vrisko.gr/details/2543b176706d43a57i4dab61d43ka25j?what=%CE%94%CE%B7%CE%BC%CF%8C%CF%83%CE%B9%CE%B1%20%CE%A3%CF%87%CE%BF%CE%BB%CE%B5%CE%AF%CE%B1&where=%CE%9D%CE%AD%CE%B1%20%CE%A0%CE%AD%CF%81%CE%B1%CE%BC%CE%BF%CF%82%20%CE%91%CF%84%CF%84%CE%B9%CE%BA%CE%AE%CF%82
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. http://www.salamina.gr/Default.aspx?tabid=243&language=el-GR
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. http://www.megaratv.gr/index.php?page=8&vcat=11&video=58
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. http://sypeky.blogspot.com/
  13. el:Κατάλογος ποδοσφαιρικών ομάδων Αττικής
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել