Նեա Մակրի
Նեա Մակրի, նավահանգստային քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 16 մետր բարձրության վրա[1], Պետալիա ծովածոցի ափին, Մարաթոն ծովախորշից 7 կիլոմետր հարավ և Աթենքից 25 կիլոմետր հյուսիս-արևելք։ Մտնում է Ատտիկա պատմական շրջանի Արևելյան Ատտիկե նոմոսի Մարաթոն դիմոսի կազմի մեջ։ Մոտակայքում են գտնվում Այոս Անդրեաս (Άγιος Ανδρέας) և Զուբերի ծովափերը։ Համարվում է առողջարանային քաղաք։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 15,554 մարդ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Նեա Մակրի | ||
Νέα Μάκρη | ||
Երկիր | Հունաստան | |
Մակերես | 36,662[1] կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | ▲16 906 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 22940 | |
Փոստային դասիչ | 190 05 | |
Պաշտոնական կայք | neamakri.gr | |
| ||
Հիմնադրվել է Մակրի (Ֆեթհիյե) քաղաքից եկած փախստականների կողմից՝ փոքրասիական աղետից հետո՝ Փոքր Ասիայում։ 1971 թվականին քաղաքին են միացվում Այիա Մարինայի[3], Անատոլիի[4], և Մատիոնի[5] լուծարված գյուղերը։
Քաղաքի միջով է անցնում Մարաթոնոս մայրուղին՝ 83 ազգային ճանապարհի մի մասը։
Նեա Մակրիի արևմտյան մասում գտնվում է Սուրբ Աստվածածնի ավետման և Եֆրեմ ճգնավորի վանքերը, վերջինիս մեջ է գտնվում Սուրբ Եֆրեմի մասունքները։
Նեա Մակրի դիմոսը խմբագրել
Նեա Մակրի դիմոսը ստեղծվել է 1926 թվականին (ΦΕΚ 296Α)[6]: Դիմոսի կազմի մեջ է մտնում Նեոս Վուձաս գյուղը։ Ըստ 2011 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 16,670 մարդ[2]։ Տարածքը կազմում է 36,662 քառակուսի կիլոմետր[1]։
Անվանումներ | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Նեա Մակրի | 15554 |
Նեոս Վուձաս | 1116 |
Բնակչություն խմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 9660[7] |
2001 | 12139[7] |
2011 | 15554[2] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 335. — ISSN 1106-5761.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Γεροτζακούλι (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Ραπεντόσα (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Μάτιον (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Νέα Μάκρη (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեա Մակրի» հոդվածին։ |