Նեա Կալիկրատիա (հունΝέα Καλλικράτεια), քաղաք Խալկիդիկիում, հիմնադրվել է 1922 թվականին Կալիկրատիա քաղաքից գաղթած հույն-թուրքական բնակչության փոխանակումից հետո։ Ներկայումս այն Նեա Պրոպոնտիդաս մունիցիպալ շրջանն է (Օրենք 3852/2010, Ծրագիր «Կալիկրատիս»)։ Եկեղեցին ենթարկվում է Կասսանդրիայի թեմին, հովանավորը Պարասկևա Սերբականն է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 6204։

Քաղաք
հուն․՝ Νέα Καλλικράτεια
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՇրջանՄակեդոնիա և Ֆրակիա
ՀամայնքԿենտրոնական Մակեդոնիա (Հունաստան)
Հիմնադրված է1922 թ.
ԲԾՄ20 մետր
Բնակչություն6128 մարդ (2021)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմուղղափառ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ23990-2
Փոստային ինդեքս63080
Փոստային դասիչ63080
Ավտոմոբիլային կոդXK
Պաշտոնական կայքkallikrateia.gr
Նեա Կալիկրատիա (Հունաստան)##
Նեա Կալիկրատիա (Հունաստան)

Պատմություն խմբագրել

Կարող է թվալ, որ ներկայիս Նեա Կալիկրատիայի տարածքը բնակեցված է եղել նեոլիթի դարաշրջանից, բայց ոչ։ Հնէագետները հայտնաբերել են տապանաքար, որտեղ պատկերված է աղջիկ՝ ձախ ձեռքում աղավնի։ Այն պահվում է Սալոնիկի հնագիտական թանգարանում։

Ժամանակակից Նեա Կալիկրատիան հիմնադրվել է 1922 թվականին։ Կալիկրատիայից (Թրակիա) փախստականները հույն-թուրքական բնակչության փոխանակման ընթացքում բնակություն են հաստատել Աթոսում՝ Քսենոֆոն վանքի հողերի տարածքում։

Կլիմա խմբագրել

Նեա Կալիկրատիան ունի չափավոր կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 17 °C է։ Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ միջին ցուցանիշը 30 °C է, իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին ջերմաստիճանը՝ 6 °C): Տեղումների տարեկան միջին քանակը 728 միլիմետր է։ Ամենաանձրևոտ ամիսը դեկտեմբերն է (տեղումների միջին քանակը 113 մմ), ամենաչոր ամիսը՝ օգոստոսը՝ 18 մմ միջին ցուցանիշով։

Հասարակություն խմբագրել

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Բնակիչների հիմնական զբաղմունքներն են զբոսաշրջությունը, ձկնորսությունը և գյուղատնտեսությունը[1]։

Կրթություն խմբագրել

Քաղաքում կա 3 մանկապարտեզ, 2 տարրական դպրոց, 1 գիմնազիա, 1 լիցեյ։

Առողջապահություն խմբագրել

Նեա Կալիկրատիայում առկա է առողջապահության կենտրոն[2]։

Սպորտ խմբագրել

Քաղաքն ունի մարզական ակումբ՝ հանդբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բաժիններով[3]։

Տնտեսություն խմբագրել

Սպասարկում և առևտուր խմբագրել

Քաղաքում տեղակայված են LIDL, Masoutis և Discount Markt ցանցերի մթերային խանութներ։ Կան նաև տեղական խանութներ (օրինակ, KREATON): Քանի որ Նեա Կալիկրատիան զբոսաշրջային քաղաք է, այնտեղ կան հուշանվերների խանութներ, ավելի քան 100 հյուրանոց և շուրջ 20 ռեստորան։ Ամենահայտնի ռեստորաններն են «Դելֆիններ» պանդոկը և «Անտոնիի հյուրը»։ Երեքշաբթի օրը քաղաքում տեղի է ունենում տոնավաճառ, որտեղ տեղացիները վաճառում են հագուստ, բանջարեղեն, մրգեր, ծովամթերք, հուշանվերներ և այլն։ Քաղաքում կա նաև KEP՝ ռուսական МФЦ-ի նմանօրինակը։

Հաղորդակցություն խմբագրել

Նեա Կալիկրատիայում է գտնվում OTE հունական խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության գրասենյակը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Նեա Կալիկրատիայի գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Պարասկևայի տաճարն է։ Այն հաճախ պատկերվում է քաղաքին նվիրված հուշանվերներում։ Տաճարը գտնվում է զբոսաշրջային գլխավոր փողոցի հարևանությամբ։ Ամեն երեկո տաճարում պատարագներ են մատուցվում, որոնց մասնակցում են մեծ թվով տեղացի բնակիչներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ιστότοπος Δήμου Καλλικράτειας». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  2. ΕΡΤ3(չաշխատող հղում), Τη νέα πτέρυγα του Νοσοκομείου Χαλκιδικής και το Κέντρο Υγείας Αστικού Τύπου Ν.Καλλικράτειας θεμελίωσε ο υπουργός Υγείας, 25 Φεβρουαρίου 2008
  3. «ΑΟ Νέας Καλλικράτειας». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել