She (թարգմ.՝ «Նա») երգի հեղինակներն են Շառլ Ազնավուրը և Հերբերտ Կրեցմերը։ Երգը թողարկվել է 1974 թվականին Շառլ Ազնավուրի կողմից։ Երգը հատուկ գրվել է «Կնոջ յոթ դեմքերը» (անգլ.՝ Seven Faces of Woman) բրիտանական հեռուստասերիալի համար ։ Երգը ձայնագրվել է նաև ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն՝ "Tous les visages de l'amour" խորագրով, (English: All the Faces of Love), "Sհe" (հայ.՝ նա) "Lei" (հայ.՝ նա) and "Es" (հայ.՝ նա) համապատասխան անուններով ։ Ազնավուրը նաև թողարկել է երգի ավելի ռիթմիկ տարբերակը Ֆրանսերենով՝ այլ բովանդակությամբ, վերնագրելով՝ "Elle" (հայ.՝ նա)։

«She (Շառլ Ազնավուրի երգ)»
Շառլ Ազնավուրի երգը
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ՀեղինակՀերբերտ Կրեցմեր[1][1]
ԿոմպոզիտորՇառլ Ազնավուր[1][1]

Մեծ Բրիտանիայի երգերի ցանկում (the UK Singles Chart) երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, մնացել այնտեղ չորս շաբաթ, վաճառվել ավելի քան 250000 օրնակով և արժանացել արծաթի։ Այն նաև առաջին հորիզոնականն է գրավել Իռլանդիայի երգերի ցանկում՝ (Irish Charts) մեկ շաբաթ շարունակ գլխավորելով հիթ- շքերթը։ Երգը տարբեր լեզուներով ձայնագրվել է նաև Ազնավուրի կողմից։ Բացի անգլերենից՝ կատարել է ֆրանսերենով և իտալերենով, ինչպես նաև իսպաներենով և գերմաներենով։ Երգը ավելի քիչ ճանաչում ուներ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս (այնտեղ <<Կնոջ յոթ դեմքերը>> հեռուստասերիալը մեծ ճանաչում չուներ)։ Ֆրանսիայում երգը հազիվ 40-րդ հորիզոնականում էր, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անգամ ձախողվեց ընդգրկվել Բիլբոարդ 100 -ում (the Billboard Hot 100) և միայն ընդգրկվեց ցածրակարգ երաժշտության ցանկերում։

Ելվիս Կոստելոն 1999 թվականին ձայնագրել է երգի քավր (Cover version) տարբերակը։ Այն թողարկվել է Թրեվր Ջոնսի կողմից և ցուցադրվել Նոթինգ Հիլ ֆիլմի ընթացքում՝ տարածում գտնելով ամբողջ Եվրոպայում։

Ծանոթագրություններ խմբագրել