Նա պաշտպանում է Հայրենիքը

«Նա պաշտպանում է Հայրենիքը» (ռուս.՝ «Она защищает Родину»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ ֆաշիստական օկուպանտների դեմ պարտիզանական պայքարում խորհրդային հայրենասեր կնոջ մասնակցության մասին, որը նկարահանվել է 1943 թվականին[2] ռեժիսոր Ֆրիդրիխ Էրմլերի[3][4][5][6] կողմից Ալեքսեյ Կապլերի սցենարով Կենտրոնական Միացյալ կինոստուդիայում (Ալմա Աթա)։ Պրեմիերան տեղի է ունեցել 1943 թվականի մայիսի 20-ին։ 1966 թվականին Մ․ Գորկու անվան կինոստուդիայում «նոր խմբագրություն» է արվել, որի ընթացքում ֆիլմը մասամբ վերահնչյունավորվել և կրճատվել է ավելի քան 20 րոպեով։

Նա պաշտպանում է Հայրենիքը
ռուս.՝ Она защищает Родину
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1943
Լեզուռուսերեն
ՌեժիսորՖրիդրիխ Էրմլեր[1]
Սցենարի հեղինակԱլեքսեյ Քափլեր
ԴերակատարներՎերա Մարեցկայա, Նիկոլայ Բոգոլյուբով, Լիդիա Սմիրնովա և Իննա Ֆեոդորովա
ԵրաժշտությունԳավրիիլ Պոպով
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն100 րոպե
 She Defends the Motherland Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ուրախ ու երջանիկ էր Պրասկովյա Լուկյանովայի կյանքը։ Բայց ահա ֆաշիստական զորքերը ներխուժում են երկիր։ Պատերազմի առաջին իսկ օրը զոհվում է Պրասկովյայի ամուսինը։ Նրա որդուն հոշոտել են հիտլերականները։ Ցասումն ու ատելությունը թշնամու հանդեպ, որը խախտեց խորհրդային ժողովրդի խաղաղ երջանիկ կյանքը, լցվում է Պրասկովիայի սիրտը։ Նա գնում է անտառ, պարտիզանական ջոկատ է կազմակերպում և անխնա վրեժ լուծում թշնամուց։ Թշնամու նկատմամբ հաղթանակի հանդեպ իր հսկայական հավատով Պրասկովյան ամրապնդում է պարտիզանների ոգին։ Երբ հարևան գյուղից հասնում է թշնամիների տարածված կեղծ լուրը Մոսկվան գրավելու մասին, Պրասկովյան շրջում է գյուղերում՝ պատմելով ճշմարտությունը Մոսկվայի, խորհրդային զինվորների հերոսության մասին։ Եվ ամենուր, որտեղ լինում է Պրասկովյան, ժողովուրդը ոտքի է կանգնում պայքարելու։ Գյուղերից մեկում Պրասկովյային բռնում են գերմանացիները և դատապարտում մահվան։ Վերջին րոպեին պարտիզաններն ազատում են Պրասկովյային[7]։

Դերերում խմբագրել

 
Վ. Մարեցկայան «Նա պաշտպանում է Հայրենիքը» ֆիլմում, 1943 թվական
  • Վերա ՄարեցկայաՊրասկովյա Լուկյանովա («Ընկեր Պ»)
  • Նիկոլայ Բոգոլյուբով – Իվան Լուկյանով
  • Լիդիա Սմիրնովա – Ֆենկա
  • Պյոտր Ալեյնիկով – Սենկա
  • Իվան Պելտցեր – Ստեպան Օռլով
  • Իննա Ֆեոդորովա – Ագրաֆենա
  • Ալեքսանդր Վիոլինով[8]
  • Վլադիմիր Գրեմին
  • Բորիս Դմոխովսկի – գերմանացի սպա
  • Յուրի Կորշուն
  • Ի․ Մեդվեդկո
  • Եվգենի Նեմչենկո
  • Գեորգի Սեմյոնով
  • Ալեքսեյ Չեպուրնով
  • Ելիզավետա Կուզյուրինա – ռազմական բժիշկ
  • Վլադիմիր Ուրալսկի – պարտիզան
  • Եվգենի Գրիգորև – պարտիզան
  • Ալեքսանդրա Դանիլովա – գերի
  • Վալերի Մեդվեդև – Վասենկա

Տատյանա Պելտցեր – կոլտնտեսուհի

Նկարանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Կապլեր
  • Ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Էրմլեր
  • Օպերատոր՝ Վլադիմիր Ռապոպորտ
  • Բեմադրող նկարիչ՝ Նիկոլայ Սուվորով
  • Կոմպոզիտոր՝ Գաբրիել Պոպով
  • Ֆիլմի տնօրեն՝ Միխայիլ Շոստակ

Մրցանակներ խմբագրել

Ստալինյան II աստիճանի մրցանակ (1946), ռեժիսոր Ֆրիդրիխ Էրմլեր, օպերատոր Վ․ Ռապոպորտ, դերասանուհի Վերա Մարեցկայա

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նա պաշտպանում է Հայրենիքը» հոդվածին։