Նա Ջե Մին (կորեերեն՝ 나재민, անգլ.՝ Na Jae Min, օգոստոսի 13, 2000(2000-08-13), Ջոնջու, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, ռեփեր, պարող, երգերի հեղինակ և դերասան։ NCT բոյ բենդի և նրա երրորդ միավորի՝ NCT Dream խմբի անդամ է։

Նա Ջե Մին
Ծնվել էօգոստոսի 13, 2000(2000-08-13) (23 տարեկան)
Ջոնջու, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտությունռեփեր, դերասան և պարող
ԼեյբլAvex Group և S.M. Entertainment
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունNCT, NCT Dream (խումբ) և NCT U?
 Na Jae-min Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նա Ջեմինը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 13-ին Կորեայի Հանրապետության Չոնջու քաղաքում։ Սովորել է տարրական Incheon Cheong-il Elementary School (ավարտել է), Performing Arts Seoul միջնակարգ դպրոցում (դուրս է եկել) և Սեուլի կատարողական արվեստի դպրոցում[1]։ «SM Entertainment» լեյբլի աշխատակիցները նրան նկատել են որպես կամավոր մոր հետ միջոցառման ժամանակ փողոցում թռուցիկներ բաժանելիս և աղբ հավաքելիս[2]։

Կարիերա խմբագրել

2014-2016: SM Rookies խմբագրել

Ջեմինը SM Rookies խմբի անդամներ Մարկի, Ջենոփի, Հեչանի, Ջիսոոնի և երաժիշտներ ԲոԱ և Իմ Չան Չժոնի հետ հայտնվել է «EXO 90:2014:»-ի 9-րդ և 10-րդ էպիզոդներում[3][4]։

Մասնակցել է SM Rookies-ի մի քանի միջոցառումների, ինչպիսիք են «SM Town Live World Tour IV» (2014-2015), այնուհետև պաշտոնապես ներկայացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին։

2015 թվականին Ջեմինը հայտնվել է Կորեայի Disney Channel Mickey Mouse ակումբում`SM Rookies-ի մյուս անդամների հետ միասին։ Շոուն ցուցադրվել է 2015 թվականի հուլիսի 23-ից դեկտեմբերի 17-ը։

2016-այժմ։ Առաջնաելույթ NCT Dream խմբում խմբագրել

2016 թվականի օգոստոսի 25-ին Մարկի, Ռենչունի, Ջենոյի, Հեչանի, Չենլեի և Ջիսոնի հետ միասին «Chewing Gum» սինգլով Ջեմինը դարձել է NCT Dream խմբի անդամ։ Նրանց առաջնաելույթը կայացել է օգոստոսի 25-ին M Countdown-ում[5][6]։ NCT DreamNCT բոյ բենդի երրորդ ենթախումբն է[7]։ Խումբը հետևում է ընդունման ազատման համակարգին, որտեղ նրանք ենթախմբից դուրս են գալիս կորեական 20 տարեկանը լրանալուց հետո (19 միջազգային)[8][9]։

2017 թվականի փետրվարի 1-ին «SM Entertainment» լեյբլը հայտարարել է, որ NCT Dream-ը թողարկելու է իր առաջին «The First» սինգլային ալբոմը։ Այնուամենայնիվ, Ջեմինը չի մասնակցել միջողնային սկավառակի ճողվածքի բարդությունների պատճառով[10]։ 2018 թվականի մարտի 4-ին NCT Dream-ը թողարկել է իր «Go» սինգլը, որն ընդգրկվել էր NCT-ի «NCT 2018 Empathy» առաջին ստուդիական ալբոմում։ Սա նաև նշանավորել է որպես խմբի առաջին կատարում Ջեմինի հետ իրենց առաջնաելույթի ժամանակ։

Ավելի ուշ այդ նույն տարում Ջեմինը միացել է tvN հեռուստաալիքի «My English Teen 100 Hours» կրթական ժամանցային շոուի երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմին, որտեղ դերասաններն ամեն օր 7 ժամ ինտենսիվորեն անգլերեն էին սովորում երկու շաբաթվա ընթացքում։ Այնուհետև դերասանական կազմը ուղարկվել է արտասահման՝ իրական կյանքում անգլերենի ուսուցման իրենց դասերը ստուգելու համար։ Շոուն սկսել է հեռարձակվել մայիսի 20-ին[11]։

Ջեմինը իր ներդրումն է ունեցել NCT խմբի երկրորդ «We Go Up» մինի-ալբոմի «Dear Dream» երգի բառերը գրելու մեջ։ Նա նաև գրել է NCT Dream խմբի հետագա ալբոմների համար մի քանի երգ[12][13]։

2019 թվականի մարտի 13-ին Ջեմինը NCT Dream-ի մյուս մասնակիցների՝ Ջենոյի և Ջիսոնի հետ միասին ներկայացել են որպես k-pop աստղեր Մալայզիայի «K-Wave & Halal Show» շոուում։ Հարավային Կորեայի և Մալայզիայի միջև բարեկամության միջոցառմանը այցելել է նախագահ Մուն Ջեինը երկիր իր եռօրյա պետական այցի շրջանակներում[14]։ Նույն թվականի ապրիլին Ջեմինը առաջնաելույթ է ունեցել որպես դերասան Հան Դե Գանի՝ գլխավոր տղամարդու կերպարի դերում, JTBC-ի «Քեզ ատելու միջոց» կարճ վեբ դորամայում, որը հիմնված է հայտնի համանուն վեբտունի վրա[15]։ Ջեմինը հայտնվել է «Do You Want To Play? GG» խաղային շոուում, որտեղ հայտնի մարդիկ ձևավորվել են թիմ բարձր դասարանների աշակերտների հետ տարբեր խաղեր խաղալու համար։ Շոուն սկսել է թողարկվել 2019 թվականի մայիսին[16]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումններ
2018 «Տասնութ» Naver TV Cast Կամեո 20 էպիզոդ
2019 «Քեզ ատելու միջոց» JTBC4 Հան Դե Գան Վեբ դորամա

Ժամանցային շոուներ խմբագրել

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումններ
2014 EXO 90:2014 Mnet SM Rookies-ի կազմում Նախաառաջնաելույթ
2015 Միկի Մաուսի ակումբ Disney Channel Korea
2018-2019 My English Puberty 100 Hours tvN Դերասանական կազմ 2 եթերաշրջան
2019 Wanna Play? GG! Channel A

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Արտաքին հղումներ
2020 Seoul Webfest Awards Լավագույն դերասան (կորեացի) «Քեզ ատելու միջոց» Հաղթանակ [17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. yckim124 (2019 թ․ հունվարի 17). «NCT's Jaemin talks about dropping out of school + not being able to make friends». allkpop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «The Behind Story of NCT's Jaemin Casting Will Make You Smile». Koreaboo (անգլերեն). 2019 թ․ հունվարի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «EXO Pairs Up with SMROOKIES». Soompi (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Im Chang Jung Smiles with EXO for "EXO 90:2014"». Soompi (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «[INFO] NCT's Member Joined SM Entertainment | NCT (엔시티) Amino». NCT (엔시티) | aminoapps.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «NCT Dream releases new music video». The Korea Herald (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «NCT DREAM, 데뷔곡 '츄잉검' 25일 '엠카'서 첫선». Naver TV StarNews. 2019 թ․ օգոստոսի 19.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. NCT DREAM [@NCTsmtown_DREAM] (December 31, 2018). «이마크 감사패 수여식 #NCT #NCTDREAM #MARKpic.twitter.com/PSOxsLQdhW» (Թվիթ) (կորեերեն). Վերցված է 2019-11-21-ին – via Թվիթթեր.
  9. «A beginner's guide to NCT». SBS PopAsia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «SM releases statement regarding NCT Dream's Jaemin». SBS PopAsia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  11. «'나의 영어사춘기2' 김원희·이재룡·김종민·이사배·NCT재민 출연 확정». n.news.naver.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  12. «'컴백 D 2' 24일 NCT DREAM의 소속사 SM엔터테인먼트에...». 글로벌에듀 (կորեերեն). 2019 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  13. «NCT DREAM 해찬, '54만 장 판매고' 기록 '역대급' 앨범 판매 성과에 "믿기지 않는 숫자다 ::». www.stardailynews.co.kr (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  14. NEWSIS (2019 թ․ մարտի 13). «문 대통령 내외가 선물 받은 'NCT DREAM' 앨범». newsis (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  15. «웹툰 '너를 싫어하는 방법' 단막극 제작, NCT 재민 주연 발탁(공식)». n.news.naver.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  16. «[공식입장] 데프콘→NCT 재민, '같이 할래? GG' 합류…5월 첫방». 뉴스1 (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  17. «2020 Seoul Webfest Awards». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նա Ջե Մին» հոդվածին։