Նաֆթալի Բենեթ (երբեմն՝ Բեննեթ, եբրայերեն՝ נפתלי בנט‎, մարտի 25, 1972(1972-03-25)[3][4], Հայֆա, Իսրայել[3]), իսրայելցի պետական և քաղաքական գործիչ։ 2021 թվականի հունիսի 13-ից Իսրայելի վարչապետն է։

Նաֆթալի Բենեթ
 
Կուսակցություն՝ New Right?
Կրթություն՝ Երուսաղեմի հրեական համալսարան (2001)[1] և Q113237352?
Գիտական աստիճան՝ իրավունքի բակալավր[1]
Մասնագիտություն՝ գործարար և քաղաքական գործիչ
Ազգություն հրեա
Դավանանք հուդայականություն[2]
Ծննդյան օր մարտի 25, 1972(1972-03-25)[3][4] (51 տարեկան)
Ծննդավայր Հայֆա, Իսրայել[3]
Քաղաքացիություն  Իսրայել
Ամուսին Gilat Bennett?
 
Կայք՝ naftalibennett.co.il
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Աելետ Շաքեդի հետ «Հա-Յամին հա-Հադաշ» կուսակցության հիմնադիրն է։ «Իմ Իսրայել» շարժման հիմնադիրներից մեկն է։ Նախկինում եղել է իսրայելցի ձեռնարկատեր և ստարտափների տնօրեն։

Կենսագրություն խմբագրել

Բենեթը ծնվել է Հայֆայում, Վեցօրյա պատերազմից հետո Սան Ֆրանցիսկոյից Իսրայել տեղափոխված հրեա-ամերիկացի ներգաղթյալներ Ջիմ և Միրնա Բենեթների ընտանիքի երեք որդիներից մեկն է։

Իսրայելի պաշտպանության բանակում ծառայության ժամանակ եղել է Սայերեթ Մատկալի և Մաղլանի հատուկ ստորաբաժանումների վաշտի հրամանատար, մայորի կոչումով շարունակում է ծառայել պահեստազորում։

Երուսաղեմի հրեական համալսարանում սովորել է իրավաբանություն։

1999 թվականին դարձել է համակարգչային անվտանգության ոլորտում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող «Cyota» ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը։ «Cyota»-ն 2005 թվականին 145 000 000 ԱՄՆ դոլարով վաճառվել է RSA Security ընկերությանը։

Ամուսնացած է, ունի չորս երեխա, ապրում է Ռաանանայում։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Երկրորդ լիբանանյան պատերազմին մասնակցելուց հետո Բենեթը միացել է այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին և 2006-2008 թվականներին աշխատել որպես նրա գրասենյակի ղեկավար։ Ղեկավարել է կրթական համակարգի բարեփոխումների ծրագիր մշակող թիմը։

2010 թվականի հունվարի 31-ին Բենեթն ընտրվել է Հրեաստանի, Սամարիայի և Գազայի բնակավայրերի խորհրդի գլխավոր տնօրեն և գլխավորել է 2010 թվականին բնակավայրերի շինարարության սառեցման դեմ պայքարը։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012 թվականի հունվարը։

2011 թվականի ապրիլին դարձել է «Իմ Իսրայել» արտախորհրդարանական շարժման համահիմնադիրը, որին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ։

2012 թվականի ապրիլին նախաձեռնել է «Իսրայելացիներ» շարժումը։ Հետագայում Բենեթը դուրս է եկել «Լիքուդից» և միացել «Հրեական տուն» կուսակցությանը։ Հետո առաջադրել է իր թեկնածությունը կուսակցության առաջնորդի պաշտոնում։

2012 թվականի նոյեմբերի 6-ի ներկուսակցական ընտրություններում հավաքել է ձայների մոտավորապես 67%-ը, որից հետո ընտրվել է որպես «Հրեական տան» ղեկավար։

2018 թվականին լքել է «Հրեական տուն» կուսակցությունը և դարձել «Նոր իրավունքներ» կուսակցության հիմնադիրներից մեկը։ «Նոր իրավունքներ» դաշինքը 2019 թվականի ապրիլի ընտրություններում չի անցել տոկոսային շեմը։ Այդ ժամանակ էլ «Նոր իրավունքները» միացել են «Յամինա» կոալիցիային։ Նաֆթալի Բենեթն ընտրվել է խորհրդարանի անդամ։

2021 թվականի հունիսի 2-ին Իսրայելում ընդդիմությունը համաձայնագիր է ստորագրել կառավարական կոալիցիա ստեղծելու մասին[5]։ Իսրայելի առաջին վարչապետ է նշանակվել «Յամինա» կուսակցության նախագահ Նաֆթալի Բենեթը, իսկ «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը՝ այլընտրանքային վարչապետ[6]։

Վարչապետ խմբագրել

2021 թվականի հունիսի 13-ին Բենեթն ընտրվել է Իսրայելի վարչապետ՝ հավաքելով Քնեսեթի պատգամավորների 60 կողմ, 59 դեմ և 1 ձեռնպահ ձայները[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել