Նարինե Խաչատուրյան

Հայ մշակութային գործիչ
(Վերահղված է Նարինե Խաչատրյանից)

Նարինե Լևոնի Խաչատուրյան (հայտնի է նաև որպես Նարինե Թուխիկյան, փետրվարի 16, 1962(1962-02-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ լրագրող, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն (2007-2019 թթ.)[2][3], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից (2018-2019)։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (2019-)[4]։

Նարինե Խաչատուրյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
2019 հունվարի 14 - 2019 հունիսի 10
Դրոշ
Դրոշ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
 2019 հունիսի 11-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1985)[1]
Մասնագիտություն՝ լրագրող, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 16, 1962(1962-02-16)[1] (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Լևոն Թուխիկյան
Մայր Աննա Պետրոսյան

Կենսագրություն խմբագրել

Նարինե Թուխիկյանը ծնվել է 1962 թվականի փետրվարի 16-ին, Երևանում, դերասան Լևոն Թուխիկյանի և գրող, բեմադրիչ Աննա Պետրոսյանի ընտանիքում։ 1979 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 1985 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը[3]։ 1987 թվականին վերապատրաստվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում։ Կառավարման դասընթացներ է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում[5][6]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատել է հեռուստատեսությունում, լրագրողական գործունեության վերջին տարիներին արխիվային ուսումնասիրություններ էր իրականացնում, որից հետո կայացրել է լրագրությունից հեռանալու որոշումը, քանի որ հեռուստատեսությունը իրեն այլևս դուր չէր գալիս. «բարոյական, մշակութային առումով շատ բան խեղաթյուրված էր»[3]։ 1991-1993 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական կոմիտեում։ Դասավանդել է «Գլաձոր» կառավարման համալսարանում (2002-2012) և Երևանի պետական համալսարանում (2009-2011)։ 2007-2019 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը[3]։ 2019 թվականի հունիսի 11-ին նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ[4]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին[7]։

Անկուսակցական։

Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում խմբագրել

Առավել հայտնի է դարձել 2017 թվականի կեսերին, երբ իր ղեկավարած Հովհաննես Թումանյանի թանգարանում Հայաստանի Մշակույթի նախարարության հրահանգով փակվել է «Խավարում» ցուցահանդեսը, որը նվիրված էր Խորհրդային Հայաստանում Բոլշևիկյան բռնաճնշումների զոհ դարձած հայաստանցիներին[8]։

Անդամակցություն խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1281&lang=eng
  2. Կենսագրություն
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Լավ կլիներ, որ Հայաստանում մայրիշխանություն լիներ.Նարինե Թուխիկյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  5. Գրոհ թանգարանի դեմ(չաշխատող հղում)
  6. «AV Production - Նարինե Թուխիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  7. «Նարինե Թուխիկյանը այս պահի դրությամբ հետ չի վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը. Դեռ մեկ օր ունի». operativ.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  8. «Խավարում» ցուցահանդեսի փակման պատճառը «աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել»․ Ամիրյան(չաշխատող հղում)
  9. «Հոգևոր Հայաստան»-ը մեծապես արժեվորում է «Արդարությունը Հայաստանում» հայտարարությունը
  10. Արմեն Ամիրյան. Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու. «Հրապարակ»
  11. 7 հարց. Նարինե Թուխիկյանին