Նարեկ Մանուկյան

հայ ուռուցքաբան

Նարեկ Վարուժանի Մանուկյան (մարտի 4, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ուռուցքաբան[1]։ 2019 թվականի օգոստոսի 31-ից Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն[2]։

Նարեկ Մանուկյան
Ծնվել էմարտի 4, 1983(1983-03-04) (41 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունուռուցքաբան
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
Կուսակցությունանկուսակցական
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կյանքը խմբագրել

Նարեկ Մանուկյանը ծնվել է 1983 թվականի մարտի 4-ին։ 2001-2003 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում` որպես շարքային զինվոր։ 2004- 2010 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետում, 2010-2012 թվականներին անցել է ԵՊԲՀ-ի հետբուհական կրթություն՝ ստանալով ուռուցքաբանի որակավորում[3][4]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2013 թվականի փետրվարից մինչ 2014 թվականի նոյեմբեր աշխատել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում որպես ուռուցքաբան։ 2015-2016 թվականներին աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ։

2019 թվականի օգստոսի 31-ից ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն է։

2019 թվականից հանդիսանում է ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամ[5]։

2021 թվականից Նարեկ Մանուկյանի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում, տեղի է ունենում «Հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսը», որը հնարավորություն է ընձեռում ոլորտի բոլոր մասնագետներին մեկ հարկի տակ հավաքվելու, քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու ուղենշելու հետագա անելիքները[6]։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Նարեկ Մանուկյանը դարձել է ավագանու անկուսակցական անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով[7][8]։

Պարգևներ խմբագրել

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Նարեկ Մանուկյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանը անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության համար[9]։

Անձնական կյանք խմբագրել

Նարեկ Մանուկյանն ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նարեկ Մանուկյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել». Aurora News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Նարեկ Մանուկյանի էջը www.med-practic.com կայքում։». www.med-practic.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Առանց թեմայի. Նարեկ Մանուկյան». www.1tv.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Բարդը ընտրելով․ ուռուցքաբան Նարեկ Մանուկյանի «Հաջողության նոտան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն :։ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն». oncology.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  6. «Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  7. «Ովքեր են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Ովքեր են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.