Նատրիումի բրոմիդ

քիմիական միացություն

Նատրումի բրոմիդ, , բրոմաջրածնական թթվի նատրիումական աղը։ Անգույն բյուրեղներ են, հալվում են 760 °C-ում, եռում՝ 1390 °C-ում։ Լուծվում է ջրում (100 գ-ում՝ 94,6 գ, 25 °C) և օրգանական լուծիչներում։ Ջրային լուծույթներից անջատվում է բյուրեղահիդրատը։ Նատրումի բրոմիդ ստանում են բրոմով նատրիումի հիդրօքսիդի վրա ազդելով՝ վերականգնիչների (մրջնաթթու, ամոնիակ) առկայությամբ կամ և -ի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է լուսազգայուն նյութերի (արծաթբրոմային լուսանկարչական ժապավեն և թուղթ) արտադրության համար և բժշկության մեջ, որպես հանգստացնող և քնաբեր միջոց։

Նատրիումի բրոմիդ
Քիմիական բանաձևBrNa
Մոլային զանգված1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Իոնիզացման էներգիա1,3E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան747 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Դիպոլ մոմենտ3,0E−29 Կլ·մ[2]
Դասակարգում
CAS համար7647-15-6
PubChem253881
EINECS համար231-599-9
SMILES[Na+].[Br-]
ЕС231-599-9
RTECSVZ3150000
ChEBI22712
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 199