Նատաշա Խիմենես (իսպ.՝ Natasha Jiménez, 20-րդ դար, Կոստա Ռիկա), տրանս և ինտերսեքս ակտիվիստ։ Ներկայումս MULABI կազմակերպության գլխավոր համակարգողն է[1]։ Ինտերսեքս մարդկանց իրավունքների առաջին ֆոնդի խորհրդատվական խորհրդի անդամ է[1][2]։ Մասնակցել է մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի առաջին լսումներին[3]։

Նատաշա Խիմենես
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԿոստա Ռիկա
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
Մասնագիտությունակտիվիստ և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ

Իրավապաշտպան գործունեություն խմբագրել

Խիմենեսն իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում ավելի քան 30 տարի։ Իր գործունեությունն սկսել է Լատինական Ամերիկայի ֆեմինիստական և ԼԳԲՏ շարժումներում[1] և հանդես է գալիս մի շարք ազգային ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում[4]։

2013 թվականի մարտին Խիմենեսը Մաուրո Կաբրալի, Պաուլա Սանդրին Մաչադոյի և Պիջոն Պագոնիսի հետ ցուցմունք է տվել Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովին` Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում ինտերսեքս մարդկանց խախտված իրավունքների վերաբերյալ։ Հանձնաժողովում առաջին լսումների ժամանակ նրանցից յուրաքանչյուրը կիսվել է իր փորձով և բարձրացրել ավելի կարևոր հարցեր, այնպիսիք, ինչպիսիք են ինտերսեքս երեխաների սեռական օրգանների վիրահատությունների «նորմալացումը»[3][5]։

2015 թվականին Խիմենեսը միացել է ինտերսեքս մարդկանց իրավունքների պաշտպանության առաջին ֆոնդի ստեղծման միջազգային խորհրդատվական խորհրդին, որը հիմնադրվել է Astraea Lesbian Foundation for Justice-ի կողմից[1]։ 2016 թվականին ILGA-յի` ինտերսեքս մարդկանց հարցերով քարտուղարի գործը հանձնվել է Միրիամ վան դեռ Խավին[6]։

Աշխատանքներ խմբագրել

Խիմենեսը մասնակցել է հետևյալ աշխատանքների հրապարակմանը.

  • Inter: Erfahrungen intergeschlechtlicher Menschen in der Welt der zwei Geschlechter, Էլիզա Բարտի խմբագրությամբ[7],
  • What is the Point of a Revolution if I Can’t Dance, Ջեյն Բարրի և Ելենա Դորդևիչ,
  • Interdicciones, Մաուրո Կաբրալի խմբագրությամբ[1]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Astraea - Introducing the Intersex Fund team at Astraea!». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Boost for Intersex activists and organisations » Sogi News». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 Center for Human Rights and Humanitarian Law. «Situation of Human Rights of Intersex Persons in the Americas».
  4. «Voices of LGBTI Defenders» (անգլերեն). ISHR. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. Organization of American States. «Schedule of Hearings 147o Session Inter-American Commission on Human Rights (IACHR)» (PDF).
  6. «Board | ILGA». ilga.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Barth, Elisa, ed. (2013). Inter: Erfahrungen intergeschlechtlicher Menschen in der Welt der zwei Geschlechter (in German). Berlin: NoNo Verlag. ISBN 978-3-942471-03-9